Շաբաթ, դեկտեմբերի 26

Այսօր 26.12.2020   09:00   227

Շաբաթ, դեկտեմբերի 26։ Տարվա 361-րդ օրն է, 51-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 5 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Նպատ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Դեկտեմբերի 26-ը արևային 11-րդ օրն է։ 

  • 11-րդ արևային օրը կապված է արեգակի հետ։ Օրը լուսավոր է և ուրախ։ Դա ջերմության, լույսի, երեխաների ամենաերջանիկ օրն է, երբ մաքրազերծվում են չարի սերմերից։ Ճանաչողության և աշխարհի հայտնագործման ժամանակն է։ Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, ուսմունքի հետ։
  • Այս օրը խորհուրդ է տրվում ամեն ինչ անել թեթև, արագ, հյուրեր ընդունելու համար տունը կարգի բերել։ Ցանկալի չէ սկսել ծոմապահություն, աղտոտել օդը, օրինակ՝ ծխելը: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին։
  • Լավ նախանշան է ցանկացած անակնկալ, առավոտից արևոտ եղանակը, ընկնող թուղթը, թռչող թռչունը։ Եթե առավոտ տանից դուրս գալով  տեսնեք խաղացող երեխաների՝ դա առաջիկա հարստության նշան է։ Տուն ներ մտած թռչունը, եթե անգամ այն թղթե ծիտիկ է՝ հաճելի անակնկալ է  սպասվում: Կորուստ է համարվում կողպեքի փչանալը, կոտրված ապակին, փչացած ճարմանդը: Սնունդ. լավ է շատ ուտել, բայց ոչ քաղցր և ոչ մսեղեն։ Կարելի է գարեջուր խմել։ Ուժի հաղորդակ է երկկողմանի փայտե սանրը: Օրվա գույները վառ են՝ ոսկեգույն, դեղին փայլով: Օրվա թվերը՝ 34, 79:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 11-րդ արևային օրը. Յարոսլավ Հաշեկ, Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Ռոբերտ Բոյլ, Ջեյմս Կուկ, Ռոբերտ Բըրնս, Նիկոլո Պագանինի, Միխայիլ Բակունին, Այվազովսկի, Ալեքսանդր Ռոմանով։

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:42: Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 9:19 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Դեկտեմբերի 26-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։
  • Նորածինները լավ են։

Լուսինը Ցուլ համաստեղությունում է՝ 22°15'։

  • Այս ժամանակահատվածը նպաստավոր է շահույթի պլանավորման, ֆինանսական խնդիրների լուծման համար: Այս օրը անհրաժեշտ է ամրապնդել սոցիալական և ֆինանսական վիճակը, ներդրումներ կատարել:
  • Կարելի է գնել երկարատև օգտագործման գեղեցիկ և դիմացկուն իրեր, օրինակ՝ կահույք, անշարժ գույք և այլն:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 25-ին՝ 14:43-ից և կավարտվի դեկտեմբերի 26-ին՝ 15:11-ին։
Լուսնի մարումը՝ 04։41։ Լունսի ծագումը՝ 15:11։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 32.1°, բարձրությունը = - 27.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 87 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 403.506 կմ, երեկ՝ 404.734 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.228 կիլոմետր։

Երկրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 11 օրական 15 ժամական 13 րոպեական։ 

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ 2021 թ. հունվարի 13-ին՝ 09։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         շաբաթ, դեկտեմբերի 26

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon