Շաբաթ, սեպտեմբերի 19

Այսօր 19.09.2020   09:00   62

Շաբաթ, սեպտեմբերի 19։ Տարվա 263-րդ օրն է, 38-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 103 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Հոռի (սեպտեմբերի 10-հոկտեմբերի 9), օրվա անունը՝ Անահիտ, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Սեպտեմբերի 19-ը արևային 3-րդ օրն է։ 

  • 3-րդ արևային օրը կապված է ստեղծագործական ներքին սկզբնաղբյուրի, ինչպես նաև ի բարօրությանն ուղղված գումարների կուտակման և մարդու ստեղծած գույքի հետ։ 
  • Խորհուրդ է տրվում եկեղեցի գնալ, սկսել տուն կառուցել, զբաղվել տնային գործերով։ Կարելի է ստեղծագործել, մասնակցել դատական գործերի։ Սուրբ գրքեր կարդալը, աղոթելը բարենպաստ են, քանի որ վանում է բացասականը և սնուցում ներքին կրակը։ Խորհուրդ չի տրվում արյուն թափել, վիրահատություններ կատարել։ Ծախսերն անցանկալի են։
  • Օրվա նախանշաններն ասում են, որ ավելի լավ է չոր լինել այս օրը: Անբարենպաստ է ցանկացած կորուստը։ Աշխատանքը կբերի հարստություն և բարգավաճում:
  • Սնունդ. օգտակար է ուտել շատ և այն, ինչ պատրաստել եք ինքներդ։
  • Ուժի հաղորդակներն են սաղավարտը, հովանոցը, ինչպես նաև ցանկություններն իրականացնող հեքիաթային վառարան և գլխարկը:
  • Հագուստի համար նախընտրելի են  բալագույնն ու մուգ կապույտը: Աններդաշնակ են բոլոր թունավոր գույները, հատկապես թունավոր-կանաչը։
  • Բարենպաստ քարեր են գագատը, ամազոնիտ, կախոլոնգը:
  • Օրվա թվերն են 16-ը, 62-ը, 73-ը:
  • Հայտնի մարդիկ, որ ծնվել են 3-րդ արևային օրը. Իմանուիլ Կանտ, Ռիխարդ Վագներ, Արթուր Կոնան-Դոյլը, Շառլ Գունո, Արթուր Շոպենհաուեր, Ջանեթ Ջեքսոն, Կոնստանտին Ստանիսլավսկի, Իոսիֆ Ստալին, Յուրի Նիկուլին, Էլդար Ռյազանով։ Հայերից՝ Գուսան Շերամ, Վահան Թեքեյան, Հովսեփ Օրբելի, Տիգրան Պետրոսյան, Արտավազդ Փելեշյան, Հենրիխ Մխիթարյան։

Արևածագ՝ 6:46, արևամուտ՝ 19:04: Ճիշտ կեսօրը՝ 12։55։ Օրվա տևողությունը՝ 12:18 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Սեպտեմբերի 19-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև: 
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։
  • Հիվանդությունները վտանգավոր են։
  • Վար ու ցանք չանել։
  • Երազները նշանակալից են։
  • Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 23°20'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է՝ Գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 19-ին՝ 08:48-ից և կավարտվի սեպտեմբերի 20-ին՝ 10:04-ին։
Լուսնի ծագումը՝ 08:48։ Լուսնի մարումը՝ 20։34։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 131.1°, բարձրությունը = 31.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 5 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 359.549 կմ, երեկ՝ 359.097 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 452 կիլոմետր։

Առաջին լուսնային փուլն է։ Լուսին՝ 1 օրական 20 ժամական 59 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ 01:15-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         շաբաթ, սեպտեմբերի 19


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon