Շաբաթ, սեպտեմբերի 5

Այսօր 05.09.2020   09:00   176

Շաբաթ, սեպտեմբերի 5։ Տարվա 249-րդ օրն է, 36-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 117 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ օգոստոսի 10 - սեպտեմբերի 9), օրվա անունը՝ Ահրանք, շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Սեպտեմբերի 5-ը արևային 19-րդ օրն է։ 

  • 19-րդ արևային օրը կապված է նախնիների հետ, նվիրված է ընտանիքին, տանը: Ապաշխարության և սխալներն ուղղելու ժամանակն է: Այդ օրը ցանկացած վատ բան կազդի ամեն ինչի վրա։
  • Խորհուրդ է տրվում ներողամիտ լինել։ Ցանկալի չէ խոստումներ տալն ու ծրագրեր կազմելը, նոր գործեր սկսելը։ Վատ է խնդրանքներ մերժելը։
  • Լավ նախանշաններն են կեսօրվա ջինջ երկինքը, տան մերձակայքում կենդանիների առկայությունը, օղակ գտնելը՝ դա ցանկությունների կատարման նշան է։
  • Անհաճո նշաններն են եղունգի, ատամի կոտրվելը, քորը, օղակի կորուստը։
  • Սնունդում ցանկալի է պահքը։
  • Ուժի հաղորդակը բանալին է:
  • Հագուստի գույնը՝ կանաչ: Դեղինը, սևը, նարնջագույնը բացասական են: Քարերից լավ են քրիզոպրազը, կանաչ հասպիսը։

Արևածագ՝ 6:33, արևամուտ՝ 19:27: Ճիշտ կեսօրը՝ 13։00։ Օրվա տևողությունը՝ 12:54 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Սեպտեմբերի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 17-րդ օրն է։

  • Լարվածությունը թոթափելու և ներքին ազատություն ձեռք բերելու օր է:
  • Կատարյալ է ամուսնության, կաշկանդվածություններից ազատագրվելու, սեռական էներգիան սուբլիմացնելու համար:

Լուսնային 17-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անբարենպաստ է, պետք չէ ոչինչ նախաձեռնել։
  • Հիվանդությունները ծանր են։
  • Երազներն իրականանում են 3 օրից։
  • Նորածինները երջանիկ են լինում։

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 17°46'.

  • Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ 20:52-ից և կավարտվի սեպտեմբերի 5-ին՝ 21:15-ին։
Լուսնի մարումը՝ 09։18։ Լուսնի ծագումը՝ 21:15։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 301.5°, բարձրությունը = -28.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 91 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.149 կմ, երեկ՝ 403.886 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.263 կիլոմետր։

Երրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 17 օրական ժամական 15 րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին՝ 15։00։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին՝ 01:15-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         սեպտեմբերի 5, շաբաթ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon