Շտապողը տղա չի ունենում


Մի անգամ հետաքրքրքասերներից մեկը Նելսոն Ռոքֆելլերից փորձում է տեղեկանալ, թե որն է նրա հաջողության գաղտնիքը:

- Հարցնում եք որն է գաղտնի՞քը…  Հը՛մ… Գաղտնիքը համբերության մեջ է,- անկեղծանում է Ռոքֆելլերը:

- Բայց ես կարող եմ բազում ոլորտներ ու իրավիճակներ թվարկել, երբ համբերությունը միանգամայն անիմաստ է դառնում,- ի պատասխան ասում է Ռոքֆելլերի պատասխանից «չտպավորված» թերահավատ զրուցակիցը:

- Օրինա՞կ,- հարցնում է Ռոքֆելլերը:

- Օրինակ` մաղով ջուր տանելը… Համբերությունն այստեղ ի՞նչ կարող է փոխել,- հարցնում է  Ռոքֆելլերին «տրամաբանությամբ»  «նեղը գցած» զրուցակիցը: 

- Շատ բան,- հանդարտորեն առարկում է միլիոնատերը, ապա շարունակում,- ուղղակի անհրաժեշտ է մաղը վերցնել ու ջուր սկսել կրել ձմռանը…