Տաղանդի դիմաց հոգին վաճառեց սատանային...



Տաղանդի դիմաց վաճառեցի հոգիս սատանային... Այսպես է բացատրել 20-րդ դարի անկրկնելի բլյուզ կատարող Ռոբերտ Ջոնսոնը իր վարպետության մակարդակի հանկարծակի բազմապատկումը։

Նա բոլորովին չէր տիրապետում կիթառ նվագելու տեխնիկային, միայն նստում  և ժամերով ծլնգացնում էր լարերը։ 1930 թվականին Ռոբերտը ծանոթացավ բլյուզի հայտնի վարպետներ Վիլի Բրաունի և Սան Հաուսի հետ։ Սակայն, անսպասելի նա բաժանվեց ընկերներից ու երկար ժամանակով անհետացավ։

Մեկ տարի անց Ջոնսոնը նույն կերպ հանկարծակի հայտնվեց՝ ապշեցնելով բոլորին։  Նրա կատարման վարպետության մակարդակը շեշտակի աճել էր։ Մասնագետները միաբերան նշում են, որ մեկ տարվա ընթացքում պարզապես հնարավոր չէր նման արդյունքների հասնել՝ Ջոնսոնը երաժշտական գիտելիքների և հմտությունների տեսանկյունից, մեծ հաշվով, անգրագետ էր։

Հենց այդ ժամանակ էլ նա սկսեց պատմել  ինչ-որ կախարդական խաչմերուկի մասին, որտեղ նա նա գործարք էր կնքել սատանայ հետ՝ հոգին տալով տաղանդի դիմաց։ Պատմություն այդ նկարագրված է նաև Ջոնսոնի "Me and the Devil Blues", "Hellhound on My Trail", "Cross Road Blues" հայտնի երգերում։

Ռոբերտ Ջոնսոնի վարպետության առեղծվածը այդպես էլ մնաց չպացահայտված։


ԳՈՎԱԶԴ