«Տոչկա-Ու» բարձր ճշգրտության հրթիռային համալիր


Ռուս-ուկրաինական պատերազմում հակամարտող կողմերը կիրառել են «Տոչկա-Ու» հրթիռային համալիրներ։ Այս զինատեսակը Խորհրդային բանակի սպառազինությունում պաշտոնապես ընդունվել է 1976 թվականին, թեև հրթիռների սերիական արտադրությունը սկսվել էր 1973 թվականին:

Ստորև ներկայացնում ենք զինատեսակի համառոտ նկարագիրը։

«Տոչկա-Ու» մարտավարական համալիրի հրթիռը իրենից ներկայացնում է թռիչքի ամբողջ ընթացքում կառավարելի միաստիճան պինդվառելիքային բալիստիկ հրթիռ, որը կազմված է 9Մ79 (9Մ79Մ, 9Մ79-1) հրթիռից, Х-անման դասավորությամբ ղեկերից և թևերից և թռիչքի ժամանակ չանջատվող գլխամասից (ԳՄ)։

Հրթիռն ունի ինքնավար, իներցիոն կառավարման բորտհամակարգ, ղեկակայունացնող հարթակով (ՂԿՀ) և նավիրանային թվային հաշվիչ համալիրով (ՆԻԹՀՀ)։

Գլխամասերը

9Ն39 - հատուկ միջուկային գլխամաս՝ 9Մ79Բ (9Մ79-1Բ) հրթիռի կազմում, ԱԱ-60 տիպի միջուկային լիցք, 10 - 100 կիլտոննա հզորությամբ տրոտիլային համարժեք.

9Ն64 - հատուկ միջուկայիւն գլխամաս, 200 կիլոտոննա (այլ տվյակլներով՝ 100 կիլոտոննա).

9Մ79Բ2, միջուկային մարտագլխիկ 200 կիլոտոննա (այլ տվյակլներով՝ 100 կիլոտոննա).

9Ն123Ֆ - բեկորա-ֆուգասային գլխամաս. 482 կգ. խոցման մակերեսը՝ 2-3 հեկտար.

9Ն123Կ - կասետային ռումբ, խոցման մակրեսեը՝ 3,5—7 հեկտար. բաց տեղանքում գտնվող կենդանի ուժի և չզրահապատված մարտական տեխնիկայի խոցման համար.

9Ն123Ֆ-Ռ (9Ն123Ֆ-Ռ2, 9Ն123Ֆ-Ռ3) — բեկորա-ֆուգասային, խոցման մակերեսը՝ մինչև 2 հեկտար.

9Ն123Գ - հատուկ քիմիական հրթիռ. ընդամենը՝ 60,5 կգ թունավոր նյույթերով.

9Ն123Գ2-1 - հատուկ քիմիական կասետ. ընդամենը՝ 50,5 կգ թունավոր նյութեր։

Հեռահարությունը

  • առնվազն. 15 (15) կմ
  • առավելագույն. 70 (120) կմ

Հրթիռի արագությունը. 300-500 մ/վ

Մեկնարկային զանգվածը. 2010 կգ

Շարժիչի քարշուժը. 9788 կգվ

Աշխատանքի ժամանակը. 18-28 վ

Տեղ հասնելու-թռչելու ժամանակը՝ առավելագույն հեռավորության վրա՝ 136 վայրկյան։

Մարտական մասը (ՄՄ). մինչև 482 կգ զանգվածով՝ սովորական, միջուկային և քիմիական հանդերձանքով՝ ըստ անվանակարգի։

ԱԿ-ի՝ հրթիռով տեղափոխման առավելագույն արագությունը.

  • մայրուղով՝ 60 կմ/ժ
  • հողածածկ ճանապարհներով. 40 կմ/ժ
  • ճանապարհազուրկ տարածքում՝ 15 կմ/ժ

Անձնակազմը՝ 4 մարդ։





ԳՈՎԱԶԴ