Ту-160М․ ամենամեծ գերձայնային ինքնաթիռը

 Արսենալ  06/09/2021   22:00    36

Ту-160М-ը ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գերձայնային ինքնաթիռն է, որն օժտված է կրել ամենամեծ թռիչքային զանգվածը:

2020 թ. փետրվարի սկզբին առաջին անգամ երկինք բարձրացավ Ту-160М առաջին փորձնական հրթիռակիրը: Մեքենան ստեղծվել է Ту-160 «Սպիտակ կարապ» անվանոումն ստածաց շարքային ինքնաթիռի բազայի վրա, որը ռազմական ավիացիայի պատմության ամենախոշոր և ամենահզոր գերձայնային օդանավն է՝ թևերի փոփոխական երկրաչափությամբ:

Արտաքուստ Ту-160М-ը գրեթե չի տարբերվում նախկին «կարապներիցց, բայց մարտական հնարավորություններով դա միանգամայն նոր մեքենա է։ 

Ту-160М-ը Ту-160 ռազմավարական հրթիռակրի խորը արդիականացումն է։ Այս եզակի մարտական մեքենան ստեղծվել է 1970-ական թվականներին և մինչ օրս աշխարհում հավասարը չունի: Ту-160-ը ռմբարկուների շրջանում առաջատար է նաև արագությամբ: Օդաչուները Ту-160-ը «Սպիտակ կարապ» են անվանել նրբագեղության համար:

Ինքնաթիռի մշակումն սկսվել է 1960-ական թվականների վերջին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջուկային դիմակայության գագաթնակետին: Հրթիռակրի գլխավոր առանձնահատկությունները պետք է դառնային բազմառեժիմայնությունն ու միջմայրցամաքային թռիչքների  հնարավորությունը։ Ту-160-ը նախատեսվում էր զինել մեծ հեռահարության թևավոր հրթիռներով՝ միջուկային մարտագլխիկներով։
2019 թվականի նոյեմբերի վերջին Ту-160М-ը հանձնվեց վերգետնյա առաջին փորձարկումների։ Իսկ արդեն 2020 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը Կազանի Ս. Պ. Գորբունովի անվան ավիացիոն գործարանի օդանավակայանում։. Թռիչքն ընթացավ 1,5 հազար մետր բարձրության վրա՝ 34 րոպե։ Օդանավի համակարգերն աշխատել են հաստատուն կերպով, անձնակազմը նկատողություններ չի ունեցել։

Պիտակներ

 

Հավելյալ լուսանկարներ


armenlur.am,Արսենալ,

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 4
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 2
armenlur, vakhtangmmargaryan