Վաղը կմեկնարկի Ստամբուլի միջնորդական 8-րդ համաժողովը


Մարտի 10-ին Անթալիայում կմեկնարկի Ստամբուլի միջնորդական 8-րդ համաժողովը։ Այն անցկացվելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումի նախօրեին՝ «Վերախմբագրելով դիվանագիտությունը» խորագրի ներքո։

Համաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկրից 200 պատվիրակ։ Քննարկվելու են միջնորդական գործընթացները առկա հակամարտությունների պայմաններում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարութունը տեղեկացրել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։


ԳՈՎԱԶԴ

Արտահայտվել
avatar