Հեղաշրջում կատարողը շրջում է իրականությունը


ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը Facebook-ի իր էջում գրել է.

Այո, մենք հասանք մեր նպատակին, թույլ չտվեցին պետական հեղաշրջում:

Միտքն այս նա արտահայտել է հետևյալ համատեքստում.

«2008 թ. նախագահական ընտրություններ, հետընտրական զարգացումներ։ Մարտի մեկ։

Այդ ժամանակ, ես ղեկավարում էի ոստիկանության կենտրոնական ապարատի կարևորագույն վարչություններից մեկը, իրականացնելով ոստիկանության գաղափարական, լրատվական քարոզչությունը։

Այո, մենք հասանք մեր նպատակին, թույլ չտվեցինք պետական հեղաշրջում, սահմանադրական կարգի տապալում, քանի որ ունեինք մեր համար մեծ հեղինակություն, գերագույն գլխավոր հրամանատար, ի դեմս՝ նախագահ Քոչարյանի, որին հավատում ու վստահում էինք, ինքն էլ՝ լիարժեք տիրապետում էր իրավիճակին»։

Հետգրությամբ նախկին ոստիկանն ինքնախոստովանական ևս մեկ միտք է ավելացրել.

«Հ.Գ. Մարտի մեկի դեպքերից առաջ նախագահ Քոչարյանը Մոսկվայում էր, եթե նա մի քանի ժամ ուշ վերադառնար, ապա լտպ-ի կողմը կանցնեին մի շարք բարձրաստիճան ղեկավարներ»։

Նախկին ոստիկանի ֆեյսբուքյան ապակողմնորոշիչ ստատուսը տարածել է news.am կայքը։

ԳՈՎԱԶԴ

Արտահայտվել
avatar