Պատմության հայկական օրը. մայիսի 28
1991 - Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթում ասաց. «Ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը»։
1991 - Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթում ասաց. «Ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը»։
1990 - Երևանի երկաթուղային կայարանում և Երևան Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
1998 - Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ Նա ասում է, որ Ամերիկան այլևս չպետք է պնդի Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի մաս կազմելը։ Ըստ Փալոնի, Ամերիկան պետք է ուսումնասիրի Ղարաբաղի առաջարկը Ադրբեջանի հետ հորիզոնական հարաբերություններ հաստ...
1999 - Կառավարությունների ընդունելության տանը տեղի է ունենում կոնյակի գործարանի սեփականաշնորհման վերջնական ստորագրումը։ Ֆրանսիացիները գործարանի համար պատրաստ են վճարել 28 միլիոն դոլար։
2002 - Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում համատեղ հայտարարություն են տարածում`անդրադառնալով նաև ղարաբաղյան հակամարտությանը:
1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։ 1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար
1864 - Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա և հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը` նահանջում են:
2001 - Հայաստանի տարբեր մարզերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հանդիպում էին Ադրբեջանից տեղահանված քաղաքացիներին։ Փորձ էր արվում բնակչությանը բացատրել, որ հանուն խաղաղության արժե գնալ զիջումների։
1990 - Սովետական Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանի այլընտրանքային ընտրություններ, որոնցում կոմկուսը պարտվեց։ Այդ պահից Հայաստանը փաստացի բռնեց անկախացման ուղին։
1997 - Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինը զանգահարում է Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդին` հորդորելով հստակ ջանքեր գործադրել `ռազմական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։