13:16, 29.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորաված Թուրքիայում դոլարի թուլացումն արագացել է։ Որպես հիմնական պատճառ նշվում է, որ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները խաթարում են մնացած աշխարհի վստահությունը, քանի որ արևմտյան բանկերում պահվող գումարների, ինչպես նաև այնտեղ գտնվող սեփականության և ակտիվների նպատակահարմարության ոչ մի երաշխիք չի մնացել։ Դոլարի թուլացման ֆոնին ավելի մեծ նշանակություն են ձեռք բերելու ազգային արժույթները, ինչպես նաև ներդրվելու են այլընտրանքային ֆինանսական համակարգեր։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Cumhuriyet | Դիտումներ՝ 280 | 29.03.2022 / դոլար, Թուրքիա


Այսօր երեկոյան Օսլոյում Նորվեգիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն։ Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսը Հայաստանի համար բարդ հանդիպում է ակնկալում։

Լուր / Տեսնել ավելին՝ Nouvelles d'Arménie | Դիտումներ՝ 285 | 29.03.2022 / Հայաստանի հավաքական, ընկերական հանդիպումներ

Ուկրաինայից 2,3 մլն փախստական ընդունած Լեհաստանի գնահատականներով, մոտ կես միլիոն մարդ տեղափոխվել է այլ վայրեր: 

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 260 | 29.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Լեհաստան

Երեքշաբթին լի է էներգիայով, հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է: 27-րդ լուսնային օրը բիզնեսի առումով բարենպաստ է։ Երազներն իրականանում են։ Լուսինը Ձկներ համաստեղությունում ՝ ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի։ 9-րդ արևային օրըկապված է փայլատակումների, ստեղծագործական ներուժի բացահայտման հետ։ Նոր գործերի, ճանապարհորդությունների, առաքելական աշխատանքի, մարդկանց միավորման օրն է։ Խորհուրդ է տրվում տանը մշտապես վառված կրակ պահել։ Լավ է այրել բոլոր հինն ու ավելորդը, բուժվել կրակի և խնկի ծխով։ Այսօր լավ նշան է քամին, որը բացում է պատուհաններն ու դռները: Այս օրը բարձրանում է մարմնի ջերմաստիճանը։ Ցանկացած սնունդ լավ է, բայց տաք, արագ մարսվող:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 278 | 29.03.2022 / մարտի 29, Բոլոր գուշակությունները


Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, անդրանառնալով երկրում նավթի գների բարձրացմանն, ասել է․ «Մենք անմիջական հարաբերություններ ունենք ներկրողների հետ և ակնկալում ենք, որ ավելի ցածր գնով գնված վառելիքը կարող է հայտնվել վրացական շուկայում, ինչ-որ չափով պիկ գները կմեղմվեն և որոշ ժամանակ կունենանք ավելի ցածր գին»։ Ըստ Դավիթաշվիլիի՝ հարկերը վերացնելու խնդրանքը տեղին ու համարժեք միջոց չէ։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 278 | 28.03.2022 / նավթի գներ, Վրաստան

Թուրքիայի քաղաքացի, քուրդ-արաբական ծագումով պատմաբան, ժամանակակից Մերձավոր Արևելքի և Երուսաղեմի Պոլոնի Վան Լեերի ինստիտուտի գիտաշխատող Յումիթ Քուրթը New Lines Magazine հանդեսում հրապարակած հոդվածում պատմում է 100 տարվա վաղեմության դեպքերի ժամանակ շուրջ 2000 հայերի անխուսափելի մահից փրկած, մահապատժի ենթարկվելու վտանգն անտեսած օսմանյան ռազմածովային լեյտենանտ Ջեմիլ Բահրի Կունեն մասին։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ New Lines Magazine Դիտումներ՝ 307 | 28.03.2022 / Անդրադարձ, Հայոց ցեղասպանություն

Մեկնաբան և ինսայդեր Նոբել Առուստամյանը հայտնել է, որ հետագայում ՌՖՄ-ն կարող է տեղափոխվել Ասիական կոնֆեդերացիա:

«Չի բացառվում, որ որակազրկման դեպքում Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատժի ավարտից հետո ՈւԵՖԱ-ից տեղափոխվի Ասիական կոնֆեդերացիա: Եվրոպական հավաքականներն ու ակումբները դժվար թե ցանկանան Ռուսաստանի հետ խաղալ առաջիկա տարիներին, իսկ Ասիայում նման ճնշում չկա», - գրել է Առուստամյանը իր տելեգրամ ալիքում:

Լուր, Տեղեկություն / Տեսնել ավելին՝ sports.ru | Դիտումներ՝ 247 | 28.03.2022 / Նոբել Առուստամյան, ՌՖՄ


Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել է մի նյութ, որում պնդում է, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ ՀՀ  Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նշված տեղեկությունները բացարձակ սուտ են։ 

Fake news / Տեսնել ավելին՝ Haber Global | Դիտումներ՝ 302 | 28.03.2022 / թուրք-ադրբեջանական, ՀՀ ՊՆ

Իսկ այսօրվա մղձավանջը նույնիսկ Վանո Սիրադեղյանը չէր պատկերացնում, երբ 2000 թ․-ին կանխատեսում էր․ «Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»:

Երբ դու ոչինչ ես

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Չորրորդ իշխանություն | Դիտումներ՝ 339 | 28.03.2022 / Վանո Սիրադեղյան, Գրիգոր Խաչիկյան


Լալու աստիճան զավեշտալի անհամապատասխանություն է գտել հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքում, որի մասին արտահայտվել էր իր ֆեյբուքյան էջում։ «ՔՊ խմբակցությունից պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որ առաջին գումարման ԳԽ պատգամավոր է եղել, ասում է, որ ընդունվեց Հայաստանի համար ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս նշվող փաստաթուղթն անընդունելի ճանաչվող որոշում, որից հետո պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Մանուկյանը, և Շուշին ազատագրվեց։ Շուշին ազատագրվել է 1992թ․ մայիսի  8-ին, իր ասած որոշումը՝ ընդունվել նույն տարվա հուլիսի 8-ին։ Եթե իշխող քաղաքական ուժի ԼՂ խնդրի իմացությունը հովիկաղազարյանական է, ապա այլ իրավիճակ, քան ունենք, սպասելի չէ։ Ուստի այդ ուժը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ Սա ի՞նչ գեղցիություն է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 274 | 28.03.2022 / Հովիկ Աղազարյան, Վահրամ Աթանեսյան

ԱՄՆ-ի ազգային հավաքականը 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Պանամայի հավաքականի նկատմամբ 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո «որակավորել ենք ԱԱ-2022» գրությամբ պաստառ են տեղադրել, թեև հավաքականը դեռ չի երաշխավորել իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե մարտի 30-ին ամերիկացիները զիջեն կոստառիկացիներին, իսկ մեքսիկացիները ավելի ուժեղ գտնվեն սալվադորցիներից, ապա ԱՄՆ-ի ազգային հավաքականը խմբում կզբաղեցնի չորրորդ տեղը և ստիպված կլինի մասնակցել անցումային խաղերին:

Футболисты сборной США ошибочно отпраздновали выход на ЧМ-2022

Լուր / Տեսնել ավելին՝ metaratings.ru | Դիտումներ՝ 334 | 28.03.2022 /

Apple-ը նվազեցրել է iPhone SE սմարթֆոնների և EarPods ականջակալների արտադրության ծավալի արտադրությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հետ։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 290 | 28.03.2022 / Apple, EarPods, iPhone


Ապրանքափոխանակությունը (բարտեր) կարող է Ռուսաստանի հաջորդ քայլերից մեկը դառնալ ոչ բարեկամական երկրների հետ ապրանքաշրջանառության համար, հայտարարել է Պետդումայի բյուջեի և հարկերի կոմիտեի անդամ Դմիտրիևան։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 267 | 28.03.2022 / պատժամիջոցներ-հակամիջոցներ


Եվրոպայում կարող են գործել ռուսական Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) առնվազն 620 գործակալներ. ռուսական հատուկ ծառայության ենթադրյալ աշխատակիցների ցանկը՝ անուններով և անձնական տվյալներով, հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Թե հատկապես որ եվրոպական երկրներում են նրանք աշխատում, չի նշվում։

Լուր / Տեսնել ավելին՝ Deutsche Welle | Դիտումներ՝ 222 | 28.03.2022 / գաղտնի գործակալներ

Հայտնի է, որ Կահիրեի մկները (Acomys cahirinus) և  ասեղային դասին պատկանող այլ կրծողներ կարող են վերականգնել ոչ միայն մաշկի վնասվածքները, այլև վնասված օրգանները՝ ներառյալ ողնուղեղը: Վերջերս արված հետազոտությունները վկայում են, որ դա  տեղի է ունենում արտաբջիջային մատրիցայի առանձնահատուկ կազմակերպվածության հաշվին, որը խոչընդոտում է սպիերի առաջացմանն ու նպաստում ֆունկցիոնալ բջիջների վերականգնմանը։

Рис. 1. Иглистые мыши способны восстанавливать поврежденный спинной мозг

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Элементы | Դիտումներ՝ 276 | 28.03.2022 / կենդանաբանություն

Դուբայում գործող F1rst Motors ավտոսրահը վաճառքի է հանել Lamborghini Veneno մոդելը՝ ածխածնի մանրաթելից պատրաստված չներկված թափքով: Այս մոդելը միակն է աշխարհում։ Հիպերմեքենայի գինը նշված չէ, սակայն մասնագետների գնահատմամբ՝ այն կարժենա առնվազն 5 մլն դոլար:

Единственный в мире Lamborghini из матового карбона выставили на продажу

Լուր / Տեսնել ավելին՝ Motor | Դիտումներ՝ 248 | 28.03.2022 / lamborghini

Հայաստանում ստեղծված նոր քաղաքական նախաձեռնությունը՝ «Պետականություն» անվամբ, ներհայաստանյան թիվ մեկ խնդիրը համարում է քաղաքական դաշտի արմատական փոփոխությունը, ուստի, «քաղաքական դաշտից, նախևառաջ, պետք է հեռացվի Փաշինյան-Քոչարյան զույգը»։ 

Տեսնել ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 320 | 28.03.2022 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, «Պետականություն»

Heineken խոշորագույն միջազգային գարեջրագործական ընկերությունը որոշել է հեռանալ ռուսական շուկայից: «Ներկա իրավիճակում Ռուսաստանում Heineken-ի բիզնեսի կառավարումն այլևս անվտանգ չէ»,- նշել են ընկերությունում: Heineken-ը մտադիր է Ռուսաստանում գործող բիզնեսը փոխանցել նոր սեփականատիրոջը: Մարտին Heineken-ը դադարեցրել էր բոլոր ներդրումները և գարեջրի արտահանումը Ռուսաստան:

Լուր / Տեսնել ավելին՝ lenta.ru | Դիտումներ՝ 248 | 28.03.2022 /

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 267 | 28.03.2022 / Փառուխ, Արցախ-Ադրբեջան


Կրկնակի օսկարակիր դերասան Շոն Փենը պատրաստ էր հալեցնել իր «Օսկարի» արձանիկը, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոլիվուդյան երեկոյի ժամանակ ելույթ չունենար ուղիղ եթերում: Թեև «Օսկարի» հանձնման արարողությունից մի քանի ժամ առաջ լարվածությունը գագաթնակետին էր հասել, և մինչ Ուկրաինայի նախագահը, ինչպես ասում են, քննարկում էր մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձի հնարավորությունը, այդ գաղափարը համաձայնություն չգտավ ամերիկյան կինոյի ակադեմիայում:

Լուր / Դիտումներ՝ 265 | 28.03.2022 / Շոն Փեն, Վոլոդիմիր Զելենսկի
« 1 2 ... 103 104 105 106 107 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ