21:35, 25.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը տիեզերք կարձակվի դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:18-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 234 | 29.11.2023 / Hayasat-1, spacex

Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 223 | 29.11.2023 / Երևան, Հայկ Կոստանյան

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա: Տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Վաղվանից՝ կրկին արև, իսկ դեկտեմբերի 1-ից՝ նաև զգալի տաքացում»,- գրել է Սուրենյանը:

Տեղեկություն / Դիտումներ՝ 264 | 27.11.2023 /


Google Calendar-ն այլևս չի աշխատի Android 7.1 (Nougat) և ավելի հին օպերացիոն համակարգով աշխատող սարքերում: Հավելվածի վերջին տարբերակում հայտնվել է նոր տող՝ UnsupportedOperatingSystem__enabled: Այն պարունակում է հաղորդագրություն այն մասին, որ հավելվածն օգտագործելու համար օգտատերերը պետք է թարմացնեն իրենց օպերացիոն համակարգը Android 8-ի (Oreo) կամ ավելի թարմ տարբերակի:

Լուր / Դիտումներ՝ 232 | 27.11.2023 / Android, google

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն ​​գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական ​​աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 234 | 24.11.2023 / Ճապոնիա

Իսրայելի ու պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև սկսվել է քառօրյա հրադադարը, որի շրջանակներում օրվա վերջում ազատ կարձակվեն պատանդ պահվող իսրայելցի 13 կանայք և երեխաներ, իսկ պաշարված Գազայի հատված կմտնի հումանիտար օգնություն։ Գրեթե 7 շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում սա առաջին հրադադարն է։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 266 | 24.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Interbrand Corp խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը։ Ըստ հետազոտության՝ Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը․ ապրանքանիշը գնահատվում է 502,6 միլիարդ դոլար: Ամբողջական ցանկը՝ այստեղ:

Լուր / Դիտումներ՝ 252 | 23.11.2023 /

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ծրագրված սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների նիստին մասնակցությունը։ Այս մասին APA-ի խնդրանքին ի պատասխան ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տեղի կունենա պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հինգերորդ նիստը։

Լուր / Դիտումներ՝ 217 | 23.11.2023 / Ադրբեջան, Հայաստան, Հայաստան-Ադրբեջան

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որի շրջանակներում պետք է տեղի ունենար իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, հետաձգվում է։

Լուր / Դիտումներ՝ 280 | 23.11.2023 / Պաղեստին, Իսրայել, ՀԱՄԱՍ


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- ասաց Օզբիլիսը:

Լուր / Դիտումներ՝ 233 | 22.11.2023 / Արաս Օզբիլիս, ՀՖՖ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար պետական սահմանին հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 231 | 22.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Իսրայելի կառավարությունն ու «Համաս»-ը չորեքշաբթի օրը պայմանավորվել են քառօրյա դադարի մասին՝ ազատ արձակելու Գազայում պահվող 50 պատանդների՝ Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ նշելով, որ կթույլատրվի նաև հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված:

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 246 | 22.11.2023 / ՀԱՄԱՍ, Իսրայել, Պաղեստին


Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։ «Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Խոսքն ինչ առաջարկների մասին է, Երևանը չի մանրամասնում։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 225 | 21.11.2023 / Հայաստան-Ադրբեջան

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում: Մասնավորապես՝ Խորենացու փողոցից՝ Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Yerevan.am Դիտումներ՝ 253 | 21.11.2023 / Երթևեկության փոփոխություն

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Անգլիայի հետ և առավելության հասավ 2,5-1,5 հաշվով:

Լուր / Դիտումներ՝ 238 | 21.11.2023 /


Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 215 | 20.11.2023 / եմ, Վասիլիս Մարագոս, Պարույր Հովհաննիսյան, Հայաստան

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքի պատճառով, որը սահմանվել է ձնահոսքի վտանգի պատճառով, Վերին Լարս անցակետում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք պետք է մտնեն Ռուսաստան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա հավելեց, որ Հայաստանի ուղղությամբ ևս մոտ 150 հայկական մեքենա է կուտակվել։ Հակոբյանը տեղեկացրեց, որ շարունակվող առատ ձյան պատճառով այսօր ճանապարհի փակ հատվածը չի բացվելու։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 234 | 20.11.2023 / Վերին Լարս, Ստեփանծմինդա-Լարս

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։  

«Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի կարգադրությունն էր Հայաստանին օգնության վերաբերյալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 213 | 20.11.2023 / Հայաստան, ՀԱՊԿ


Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ Կարմիր ծովի հարավում իրենց վերահսկողության տակ են վերցրել բեռնանավ, որը, նրանց պնդմամբ, իսրայելական է։ Իսրայելը հերքել է այս պնդումները՝ մեղադրանքներ հնչեցնելով Իրանի հասցեին։ Այս առնչությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նավի սեփականատերը բրիտանական ընկերություն է, իսկ նավը շահագործվում է Ճապոնիայի կողմից։ Ըստ հայտարարության՝ 25-հոգանոց անձնակազմը բաղկացած է տարբեր ազգության մարդկանցից, այդ թվում՝ ուկրաինացիներից, բուլղարացիներից, ֆիլիպինցիներից և մեքսիկացիներից, սակայն դրա տախտակամածին իսրայելցիներ չկան։

Նեթանյահուի գրասենյակում նշել են, թե նավի վրա հարձակումը «իրանական ահաբեկչության գործողություն է», և նավն առևանգվել է «Եմենի հութի աշխարհազորայինների կողմից՝ Իրանի ուղղորդմամբ», - գրված է հայտարարությունում։

Լուր / Տեսնել ավելին՝ reuters.com Դիտումներ՝ 251 | 20.11.2023 / Եմեն, Իսրայել, Պաղեստին

Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը նշելում է, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - գրում է IDRW պարբերականը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 218 | 20.11.2023 / Հայաստան, Հնդկաստան
« 1 2 3 4 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ