11:00, 29.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Շոումեն, КВН-ի նախկին մասնակից Միխայիլ Գալուստյանը հարցազրույցում նշել է, որը իր դստրերին՝ 11-ամյա Էստելային և 10-ամյա Էլինային, գրպանի ծախսերի համար շաբաթը մեկ անգամ տրամադրում է 500-ական ռուբլի։ «Ուզում եք՝ ծախսեք, ուզում եք՝ կուտակեք»,- ասել է Գալուստյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 252 | 27.04.2022 / Միխայիլ Գալուստյան, Ընտանիք

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone դասի հրթիռներ։ Brimstone-ը «օդ-երկիր» հրթիռ է: Մշակված է MDBA միջազգային կոնսորցիումի կողմից բրիտանական ռազմաօդային ուժերի համար: Այն համալրված է ակտիվ ռադարային գլխիկով, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։ Բացի այդ, կա լազերային ուղղորդման հնարավորություն:

Լուր / Տեսնել ավելին՝ Известия Դիտումներ՝ 200 | 27.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Տասը եվրոպական ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ ռուբլով գազի վճարման համար: ՌԴ-ից գազի չորս ներկրողներ արդեն վճարել են ռուսական արժույթով։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 272 | 27.04.2022 / հակապատժամիջոցներ, «Գազպրոմ»


Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն ասել է, որ դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն: «Ուկրաինային ռազմական օգնություն բացարձակեպես չի տրամադրվել։ Դա կնշանակեր Բուլղարիային ներքաշել հակամարտության մեջ», - ընդգծել է Ռադևը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 232 | 27.04.2022 / Բուլղարիա, Ուկրաինական ճգնաժամ

Ընդդիմադիր ուժերի երիտասարդները շարունակում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում տարբեր ձևաչափերով իրազեկման ակցիաներ իրականացնել։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Youtube Դիտումներ՝ 251 | 27.04.2022 / քաղաքական թատրոն

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին նշված է Արցախի ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 215 | 27.04.2022 / ՄԱԿ, Արցախ, ՄԻՊ


ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները նախազգուշացնում են, որ Ուկրաինայից փախստականների թիվն այս տարվա ընթացքում էապես կավելանա և, ըստ հաշվարկների, կհասնի 8 միլիոն 300 հազարի: Փետրվարի 24-ին սկսված պատերազմի հետևանքով Ուկրաինայում ավելի քան 12 միլիոն 700 հազար բնակիչներ լքել են տները: Նրանցից 7 միլիոն 700 հազարը ներքին տեղահանվածների կարգավիճակում է, իսկ ավելի քան 5 միլիոնն ապաստանել է արտասահմանում:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters Դիտումներ՝ 186 | 27.04.2022 / սոցիալական, փախստականներ

Կարեն Քոչարյան․ ««Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպից: Այսինքն այս ռադիոկայանին ֆինանսավորում են ԱՄՆ հարկատուները՝ այդ թվում մեր հայրենակից հարկատուները: Իսկ տեղյակ են արդյոք ԱՄՆ պետդեպն ու հարկատուները, որ «Ազատություն» ռադիոկայանը դարձել է մեկ անձին սպասարկող լրատվամիջոց: Եթե չեք հավատում նայեք երեկվա վրաերթի մասին այս ԶԼՄ կոչվածի նյութը և կհամոզվեք»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 221 | 27.04.2022 / Կարեն Քոչարյան, «Ազատություն» ռադիոկայան

Ավստրալիան կկատարի ԱՄՆ-ի խնդրանքը, որը վերաբերում է Ուկրաինային որպես օգնություն մարտական սպառազինություն՝ 155 միլիմետր տրամաչափով վեց դաշտային քարշակվող հաուբից մատակարարելուն: Բրիտանական մշակմամբ հրաձգության մինչեւ 30 կիլոմետր հեռահարությամբ M777 հաուբիցները «Եվրոպա» կուղարկվեն Ուկրաինա տեղափոխելու համար: Ավստրալիայի ընդհանուր ներդրումն Ուկրաինային ցուցաբերված պաշտպանական ռազմական օգնության մեջ ընդհանուր առմամբ կհասնի ավելի քան 225 միլիոն դոլարի

Լուր / Դիտումներ՝ 222 | 27.04.2022 / սպառազինություն, Ավստրալիա, Ուկրաինա


«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա։ ՌԴ  էներգետիկայի նախարարության կայքում ասված է, որ Bulgargaz-ը  ապրիլի 26-ին ստացել է համապատասխան ծանուցում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Բուլղարիան հայտարարել էր, որ մտադիր չէ վառելիքի համար վճարել ռուբլով։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 295 | 27.04.2022 / Բուլղարիա, Ռուսաստան, «Գազպրոմ»

Կոռուպցիոն բնույթի տարբեր չարաշահումներ կատարելու, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Դիտումներ՝ 275 | 27.04.2022 / կոռուպցիա, Արշակ Հակոբյան, Վլադիմիր Գասպարյան


Նաիրա Զոհրաբյան․ «Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Քիչ մնաց։ Սպասեք։ Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 269 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունները, ինչպես նաև ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 253 | 27.04.2022 / Հայաստան-Հնդկաստան, Արարատ Միրզոյան, Նարենդրա Մոդի


Ապրիլի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 254 | 27.04.2022 / հանցագործություններ, ավտոպատահարներ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, թե չի հավատում ուկրաինական պատերազմի պատճառով միջուկային հակամարտության հնարավորությանը: Նա վտանգավոր է որակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ: Օսթինը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայումս չի քննարկվում:

Լուր / Տեսնել ավելին՝ CNBC Դիտումներ՝ 196 | 27.04.2022 / Լլոյդ Օսթին, Սերգեյ Լավրով, միջուկային պատերազմ

Սուրեն Սուրենյանց. «Շեֆին» արագ պետք է տեղ հասցնել, ուրեմն` մեքենաները պետք է խելահեղ արագությամբ վարել` թքած ունենալով հանրային անվտանգության վրա։ Այս «բեդպրեդելը», ոչ թե «մարդ սպանելու» հրամանը երեկ խլեց երիտասարդ կնոջ կյանքը։ Նույն կերպ համոզված եմ, որ շուրջ երկու տասնամյակ առաջ նախագահ Քոչարյանը իր թիկնապահ Կուկույին չէր հրահանգել «Պապկավոկի» զուգարանում սպանել քաղաքացուն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 250 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Սուրեն Սուրենյանց


Ուկրաինան պահպանում է վերահսկողությունը իր օդային տարածքի մեծ մասի նկատմամբ։ Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց շարքից հանել Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ու ճնշել ուկրաինական ԶՈՒ ՀՕՊ համակարգը։ Ռուսաստանը նախկինի պես ստիպված է հաշվի նստել իր ավիացիայի համար ռիսկերի հետ։ Միաժամանակ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են փորձերը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերը․ այստեղ կատաղի մարտեր են ընթանում։

Լուր / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 201 | 27.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Չինաստանում հարցում են անցկացրել՝ պարզելու բնակչությանը դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը Պեկինի աջակցության վերաբերյալ։ Հարցվածների 75%-ի կարծիքով՝ ընթացիկ ճգնաժամի պայմաններում Չինաստանի կողմից Ռուսաստանին աջակցությունը բխում է Չինաստանի ազգային շահերից։

Լուր / Տեսնել ավելին՝ Guancha.cn | Դիտումներ՝ 246 | 27.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, հարցումներ, Չինաստան, Ռուսաստան-Չինաստան

Երևանի Քոչինյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում գտնվող արտադրական տարածքում այրվել  է «Ford Transit», «GAZel», «Grand Cherokee» մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել է «Renault» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Լուր / Դիտումներ՝ 247 | 27.04.2022 / Դժբախտ պատահարներ


Թեհրանը կոչ է արել նոր հանդիպում անցկացնել վերականգնելու համար 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը: Իրանն ուղիղ բանակցություններ է անցկացնում Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ, և անուղղակի կերպով բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ նպատակ ունենալով նորից ուժի մեջ մտցնել այսպես կոչված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի նպատակն Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց այս երկրի միջուկային ծրագիրը կասեցնելն է:

Լուր / Տեսնել ավելին՝ MENA Դիտումներ՝ 247 | 27.04.2022 / Իրան, Իրանի միջուկային համաձայնագիր, ՄԱԳԱՏԷ
« 1 2 ... 64 65 66 67 68 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ