17:04, 28.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Կա-52 ուղղաթիռներով ուկրաինական ռազմական տեխնիկայի ոչնչացման կադրերը։ Ռուս օդաչուները գործել են զույգերով և կառավարվող ավիացիոն հրթիռներով հարվածներ են հասցրել ուկրաինական հրետանային դիվիզիոնի կրակային դիրքերին: «Բոլոր թիրախները հարվածային ուղղաթիռներով ոչնչացվել են», - հայտնել են նախարարությունից։

 
Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 217 | 14.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է «Մոսկվա» հածանավի շարքից դուրս գալու մասին լուրերը։ Մասնավորապես հաղորդվում է, որ Սև ծովում հերթապահող «Մոսկվա» հածանավի վրա հրդեհ է բռնկվել, նավի անձնակազմն էվակուացվել է։ Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին նավի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։

Флагманский крейсер Черноморского флота России Москва

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 191 | 14.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Սուրեն Սուրենյանց. «Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը։ «Կարող էինք կանխել պատերազմը ու կունենայինք նույն այս վիճակը՝ առանց զոհերի»․ Նիկոլ Փաշինյան։ Միայն այս խոսքերի համար Նիկոլ Փաշինյանին կարելի է պաշտոնանկ անել, նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել։ Ուղիղ խոստովանություն, որ կարող էր, բայց չի կանխել 4.000 մարդու մահ։ Ո՞ւր է հասարակության արձագանքը, երբ առաջնորդը խոստովանում է, որ հանուն սեփական «հերոսացման» PR-ի` զոհաբերել է չորս հազար կյանքեր... Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 266 | 14.04.2022 / քաղաքակրթական ճգնաժամ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց, վտանգավոր քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է Հայաստանում Քրիստոսի արձանի տեղադրման նպատակահարմարության 3 փաստարկ։ Ըստ այդմ՝ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում դրվում է ներքին պառակտման հաղթահարման, ազգային համերաշխության, խնդիրը։ Երկրորդ՝ Քրիստոսի արձանը դառնալու է տուրիզմի ուժեղ խթանիչ։ Երրորդ՝ Հայաստանի ո´ր անկյունում էլ կառուցվի արձանը, այդ տարածաշրջանը դառնալու է նոր ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման վայր։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 265 | 14.04.2022 / Գագիկ Ծառուկյան, Քրիստոսի արձան


Ապրիլի 14-ին, տեղական ժամանակով ժամը 04:13-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Նույն օրը տեղական ժամանակով ժամը 05:21-ին Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք գրանցվել է ևս մի երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 230 | 14.04.2022 / ԱԻՆ, երկրաշարժ

Քաղաքագետ, Լիհայի Lամալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն ֆեյսբույան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի» ԱԺ-ում արտահայտած մտքին. «Եթե պատերազմում պարտված երկրի ղեկավարը կարող է որպես սեփական որոշումների արդարացում իր ժողովրդին ասել` բանակցային արդյունքը պատերազմի արդյունքից չէր տարբերվելու, պարզապես 5.000 երիտասարդ չէր զոհվի, ու վստահ լինել, որ դա շատերի կողմից ընկալվելու է որպես օրինակարգ արդարացում, ուրեմն էդ ժողովուրդն ինքն իրեն շատ ծանր հարցեր ունի տալու»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 239 | 14.04.2022 / Արման Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան, քաղաքակրթական ճգնաժամ


Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 242 | 14.04.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Ամերիկյան Monotype ընկերությունը, որը տիրապետում է Times New Roman և Arial տառատեսակների իրավունքներին, փակ է Ռուսաստանից օգտվողների համար: Monotype-ին են պատկանում նաև Verdana, Tahoma և Helvetica տառատեսակները:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 260 | 14.04.2022 / ռուսատյացություն

Երկնքին նայելու ազգային օրը (Look Up At the Sky Day) կոչ է հիանալու գլխիվերևում գտնվող գեղեցկությամբ: Այս օրը բոլորն ակնկալում են լավ եղանակ՝ երկինքը հորիզոնից հորիզոն տեսնելու համար: Շատ բան կա տեսնելու, եթե թոթափվեք առօրյա հոգսերից, հանգստանալ և պարզապես նայել երկնքին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 267 | 14.04.2022 / ԱՄՆ, ապրիլի 14, ազգային տոներ, անսովոր տոներ

1992 թվականի այս օրը իր տան մոտ սպանվեց ար­ցախ­յան ազա­տա­մար­տի նվիր­յալ, ԼՂՀ խորհր­դա­րա­նի առա­ջին նա­խա­գահ, 34-ամյա Ար­թուր Մկրտչ­յա­նը: Իսկ 1848-ին Քանաքեռի իր բնակարանից Խաչատուր Աբովյանը դուրս էր եկել զբոսնելու և այլևս չվերադարձավ։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 216 | 14.04.2022 / ծնվել են հայեր, Հայկական իրադարձություններ, ապրիլի 14


Ռուսաստանն ընդլայնել է սև ցուցակը՝ ընդգրկելով գրեթե չորս հարյուր ամերիկացի կոնգրեսականների։ Դա արձագանք է դարձել հակառուսական պատժամիջոցների հերթական ալիքին, որոնք մարտի 24-ին սահմանել էր ԱՄՆ-ն Պետդումայի 328 պատգամավորների դեմ: «Հայելային պատժամիջոցները սահմանափակումներ են մտցվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 398 անդամների նկատմամբ»,- հայտարարել են ԱԳՆ-ում:

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 248 | 14.04.2022 / հակապատժամիջոցներ, ՌԴ ԱԳՆ, Ռուսաստան-ԱՄՆ

1978-ի ապրիլի 14-ին հարյուրավոր վրացիներ դուրս եկան Թբիլիսիի փողոցներ՝ ի նշան բողոքի Խորհրդային կայսրության կայացրած որոշման՝ վրացական Սահմանադրությունից հանելու այն բառերը, որոնք վրացերենը երաշխավորում էին երկրի պաշտոնական լեզվի կարգավիճակը: Դա աննախադեպ իրադարձություն էր, երբ ռեժիմը նահանջեց և տեղի տվեց վրացիների պահանջներին: 1990 թվականից ի վեր, ապրիլի 14-ը նշվում է որպես «Վրացերենի օր»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 241 | 14.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 14


Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խոստովանել է, որ իր համար հայտնագործություն է, որ Ռուսաստանը մեխեր չի արտադրում, այլ ներկրում է: «Ինձ համար դա հայտնագործություն էր. մեզ մոտ մեխեր են ներկրվում, չեմ ասի երկիրը (որտեղից է գալիս ներկրումը), գլխի ընկեք երեք անգամից։ Մենք նույնիսկ մեխեր չենք արտադրում մի երկրում, որն այդքան մետաղ է արտադրում»,- ասել է Մատվիենկոն Դաշնային խորհրդի նիստում։ Խոսնակը կոչ է արել մեխերի արտադրության մեջ ներգրավել փոքր և միջին բիզնեսին:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 239 | 14.04.2022 / պատժամիջոցներ, Վալենտինա Մատվիենկո

Յուրաքանչյուր տարվա ապրիլի 14-ը Հանկարծակի ծիծաղի (փռթկալու) միջազգային օր է (International Moment of Laughter Day), օր` մարդկանց հիշեցնելու, որ ամեն օր պետք է ծիծաղել: Բարձր ձայնով ծիծաղելը նույնքան կարևոր է, որքան շնչելը: Ծիծաղը թեթևացնում է սթրեսը, լավատեսություն է ներշնչում, մեծացնում է ինքնավստահությունը, թուլացնում է փոփոխությունների նկատմամբ դիմադրությունը և բարելավում է հարաբերությունները մարդկանց հետ:

Տեղեկություն / Դիտումներ՝ 264 | 14.04.2022 / Միջազգային օրեր, անսովոր տոներ, ապրիլի 14


Եվրահանձնաժողովը (ԵՀ) վերլուծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը ռուբլիով գազի վճարման մասին և նախազգուշացրել ԵՄ անդամ երկրներին, որ նա խախտում է Եվրամիության պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 205 | 14.04.2022 / Վլադիմիր Պուտին, հակապատժամիջոցներ, Ռուսաստան-Եվրամիություն

ԵՏՄ երկրները փորձում են փոխադարձաբար հեռանալ դոլարից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն օգտագործմանը և դոլարի օգտագործումից հեռանալուն»,- ասել է նա: Դիվանագետը նշել է, որ նախքան Ռուսաստանի ֆինանսական և բանկային համակարգի դեմ աննախադեպ սահմանափակող միջոցներ մտցնելը, ԵՏՄ երկրների փոխհաշվարկներում ազգային արժույթների բաժինը գերազանցում էր 70 տոկոսը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 250 | 14.04.2022 / Միխայիլ Եվդոկիմով, ֆինանսական

Իսպանական RIU հյուրանոցների ցանցը հրաժարվում են բնակեցնել ռուս զբոսաշրջիկներին, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Դոմինիկյան Հանրապետությունում, Մալդիվներում և Շրի Լանկայում։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 187 | 14.04.2022 / ռուսատյացություն, Իսպանիա


Երևանում գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը ապրիլի 14-ին ժամը 7։00-13։00-ի սահմաններում բարձր է՝ 5-6 ինդեքս՝ առավելագույն 9-ից։ Օդի հարաբերական խոնավությունը գիշերային ժամերին՝ 62-73%, ցերեկը՝ 22-32%։ Մթնոլորտային ճնշումը՝ 675-677 մմ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 288 | 14.04.2022 / մթնոլորտային ճնշում, Գեոմագնիսական ակտիվություն

Հինգշաբթի բոլոր գործերն ավարտին կհասցվեն: 14 լուսնային օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար: Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած ողջամիտ գործի համար: 25-րդ արևային օրը կապված է ներդաշնակության, շնորհի, նվիրվածության հետ: Երեխաների պաշտպանության օր է։ Խորհուրդ է տրվում շփվել ջրի հետ, լինել տանը, երեխաների և կենդանիների հետ, հաշտ, չխուսափել սիրուց։ Սա պարտքերի հատուցման, ներման, կարիքավորներին օգնելու օր է։ Լավ նախանշանը բարության, գեղեցկության և ներդաշնակության զգացումն է։ Սննդակարգ. ավելի լավ է խմել հյութեր, կաթ և մեղր, կարագ շիլա ուտել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 213 | 14.04.2022 / ապրիլի 14, Բոլոր գուշակությունները

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ ասել է. «Այսօր ասում են՝ կարո՞ղ էիք կանխել պատերազմը: Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ (Դետեք 25։00 րոպեից)։

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ YouTube | Դիտումներ՝ 268 | 13.04.2022 / Էշ լուրեր, վտանգավոր քաղաքականություն, Նիկոլ Փաշինյան, հակապետական
« 1 2 ... 79 80 81 82 83 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ