13:31, 28.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 254 | 06.04.2022 / Լարս


ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2013 թվականի օգոստոսի 23-ին կայացած լիագումար նիստի ժամանակ որոշել է ապրիլի 6-ը սահմանել Սպորտի միջազգային օր (International Day of Sport for Development and Peace): Նիստը նախագահող Վուկ Երեմիչն ընդգծել է, որ որոշումը պետք է ծառայի ի շահ խաղաղության, համայն մարդկության համախմբման, առաջընթացի, քանզի սպորտը հզոր զենք է հաշտության, խաղաղության և մերձեցման համար: «Չէ՞ որ հասարակությունը միասին է ուրախանում նշանակալից նվաճումներով: Բացի այդ, սպորտի շնորհիվ են հաղթահարվում կրոնական, էթնիկական և տնտեսական արգելքները»,- ասել է նա։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 278 | 06.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 6


Համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ ռազմական մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված լուսանկարով մեքենաներն արտադրվում են Հայաստանում։ Այս թեման տարածվել է նաև տարբեր լրատվամիջոցներով։ Այս զրահապատ մեքենաները ռուսական արտադրության են, որոնք առաջիկայում ոչ թե կարտադրվեն, այլ պարզապես կհավաքվեն նաև Հայաստանում։
 

Fake news / Տեսնել ավելին՝ FIP | Դիտումներ՝ 262 | 06.04.2022 / ռազմական մեքենաներ

2021թ.-ի հունվարի 31-ից առ այսօր բանտարկյալների թվով «առաջատար» երկիրը Ռուսաստանն է: Այդ երկրում բանտարկյալների թիվը 478.714 է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան՝ 272.115 ցուցանիշով: Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան, որտեղ բանտարկյալների թիվը կազմում է  87.035: Ուշագրավ է, որ  թուրքական բանտերում 95 տոկոսը կազմում են տղամարդիկ, 5 տոկոսը՝ կանայք: Կին բանտարկյալներով թվով «առաջատար» երկիրը Լիտվան է:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 236 | 06.04.2022 / բանտարկյալներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս այսօր Բրյուսելում ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը։ Իր հերթին Ալիևը նշել է Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի ու հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանում հետագա էսկալացիան անտնդունելի է։


 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 229 | 06.04.2022 / Պետդեպ, Էնթոնի Բլինկեն

Սեղանի թենիսի միջազգային օրը  (Word Table Tennis Day) առաջին անգամ նշվել է 2015 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն դա չի խանգարել, որ այս կարճ ժամանակահատվածում լայնորեն տարածվի ամբողջ աշխարհում։ Սեղանի վրա գնդակով այս մրցախաղն առաջացել է Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին: XX դարի սկզբներին տարածում է գտել շատ երկրներում, սկզբում՝ որպես զվարճանքի միջոց, ապա՝ մրցախաղ: Ներկա անվանումն ստացել է 1926 թ-ին, երբ հիմնվեց Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ, խաղը հայտնի էր պինգ-պոնգ անունով, հավանաբար՝ սեղանին փոքրիկ գնդակի հարվածից առաջացած բնորոշ ձայնի անվանմամբ::

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 241 | 06.04.2022 / Միջազգային օրեր, ապրիլի 6

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների գլխավոր նպատակը: Հարցին՝  արդյոք է այս պահին ԱՄՆ-ի նպատակը  Ռուսաստանում դեֆոլտի հասնելն է, նա պատասխանել է, որ որ իր գործողություններով Վաշինգտոնը Ռուսաստանին ստիպում է ընտրություն կատարել դեֆոլտի և արժութային պահուստների սպառման միջև։ «Ռուսաստանն անսահմանափակ ռեսուրսներ չունի, հատկապես հիմա՝  երբ պատժամիջոցները գնալով ուժեղանում են։ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի դոլարային պահուստները սպառելու կամ դեֆոլտ հայտարարելու միջև»,-ասել է Փսակին։
 

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 254 | 06.04.2022 / դեֆոլտ, Ջեն Փսակի

1997 թվականի այս օրը Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են Մոսկվայում. սա կողմերի առաջին հանդիպումն էր 1996 Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո։ Բանակցություններում ներգրավված արևմտյան դիվանագետներից մեկը «Ազատությանը» հաղորդել էր`չնայած Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են հանդես գալ «մաքսիմալիստական» դիրքերից, հանդիպումը նոր թափ է հաղորդել կարգավորման գործընթացին, որը փակուղի էր մտել ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 248 | 06.04.2022 / ապրիլի 6, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր


Այսօր՝ ապրիլի 6-Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատանքային օրակարգում։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Փաշինյան-Ալիև վերջին դեմ առ դեմ հանդիպումը ևս կայացել էր Բրյուսելում՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ 

Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Gov.am | Դիտումներ՝ 284 | 06.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Փաշինյան-Ալիև, ԵԱՀԿ


Այսօր Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օրն է։ 2017 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր: «Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 263 | 06.04.2022 / Հիշարժան և տոն օրեր, արիլի 6

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: Գործունեություն ծավալելու քայլերը լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Երազները պետք է գաղտնի պահել։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։ Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։ Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, պլանավորել և ավարտել գործերը։ Ամուսնության համար ցանկալի օր չէ։ Օրվա բարի նախանշաններն են հանդիպակաց քամին և թռչունները, հատկապես աքաղաղը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 222 | 06.04.2022 / ապրիլի 6, Բոլոր գուշակությունները

Մինսկում գործող Wargaming խաղային ստուդիան՝ World of Tanks խաղի մշակողը, հայտարարել է Ռուսաստանից և Բելառուսից դուրս գալու մասին։ «Վերջին շաբաթների ընթացքում Wargaming-ը իրականացնում է բիզնես գործունեության ռազմավարական վերանայում ամբողջ աշխարհում: Ընկերությունը որոշել է, որ Ռուսաստանում և Բելառուսում բիզնես չի ունենա։ Այս որոշման պատճառով զգալի վնասներ կկրենք», - խոստովանել են ընկերությունում։ Wargaming-ն արդեն սկսել է փակել իր ամենամեծ գրասենյակը Մինսկում, որն ուներ մոտ 2000 աշխատակից:

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 249 | 05.04.2022 / Բելառուս, World of Tanks, Ռուսաստան

«Գազպրոմը» որոշել է դուրս բերել իր մենեջերներին և ապրանքանիշը «Gazprom Germania» խմբի ակտիվներից: «Գազպրոմի խմբի մասնակցությունը գերմանական Gazprom Germania GmbH ընկերությանը 2022 թվականի մարտի 31-ին դադարեցնելու կապակցությամբ, մենք հայտարարում ենք հետևյալը. ներդրումային օբյեկտները պետք է դադարեցնեն «Գազպրոմ» ապրանքանիշերի օգտագործումը, այդ թվում՝ անվանումներում և ապրանքանիշերում, որպեսզի խուսափեն «Գազպրոմ» խմբի հետ իրենց գործունեության հետագա նույնացումից: «Գազպրոմ» խումբը հետ է կանչում նաև իր ներկայացուցիչներին GAZPROM Germania GmbH-ի կառավարման մարմիններից, դուստր ձեռնարկություններից և նրանց ներդրումային օբյեկտներից»,- ասվում է գազային կոնցեռնի հայտարարությունում:

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 260 | 05.04.2022 / «Գազպրոմ»

2022 թվականի աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը կրկին գլխավորել է L'Oréal կոսմետիկ կայսրության ժառանգորդ Ֆրանսուա Բետանկուր-Մեյերսը։ Հարուստ կանանց ցանկում 2-րդը Walmart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը 65,3 միլիարդ դոլար կարողությունով, իսկ 3-րդը՝ 74,8 միլիարդ դոլար կարողությամբ ձեռներեց և բարերար Դեյվիդ Կոխի այրին է՝ Ջուլիա Կոխը: Ընդհանուր առմամբ միլիարդատերերի վարկանիշը ներառում է 327 կին, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 1,56 տրիլիոն դոլար։ Forbes-ի 2022 թվականի ցուցակի 2668 միլիարդատերերի թվում կանայք քիչ են՝ ընդամենը 327, մեկով պակաս, քան նախորդ տարի։ Այս կանանց ընդհանուր կարողությունը (ներառյալ նրանց, ովքեր հարստությունը կիսում են ամուսնու, երեխաների, եղբոր կամ քրոջ հետ) գնահատվում է 1,56 տրլն դոլար՝ նախորդ տարվա 1,53 տրիլիոն դոլարի համեմատ։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 239 | 05.04.2022 / Forbes


Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել 86-ը 86-ով ձևաչափով: «Հաստատում եմ, որ 86-ը 86-ով ձևաչափով փոխանակությունը կայացել է»,- հայտնել է ՌԻԱ Նովոստիին: Ցուցակում նաև ներառվել են «Ռոսատոմ»-ի աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը նրանց բացառել է:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 212 | 05.04.2022 / Ուկրաինա, Ռուսաստան

Xiaomi ընկերությունը դադարեցրել է մի քանի տասնյակ սմարթֆոնների թարմացումները։ Մասնավորապես Xiaomi Mi 8, Mi 9 SE և այլ մոդելներն այլևս չեն ստանա համակարգի թարմացումներն ու անվտանգության շտկումները։ Ընդլայնված ցանկում ընդգրկվել են Xiaomi-ի և Redmine-ի մի քանի տասնյակ գաջեթներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Xiaomi | Դիտումներ՝ 191 | 05.04.2022 / Xiaomi, Redmine

Ամերիկացի ձեռներեց, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է Forbes ամսագրի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը: Մասկը շրջանցել է վերջին 4 տարիներին ցուցակը գլխավորող Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: Մասկի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 219 միլիարդ դոլարի: Բեզոսը նույն ժամանակահատվածում կորցրել է վեց միլիարդ, իսկ նրա կարողությունը կազմել է 171 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 158 միլիարդ դոլարով։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 229 | 05.04.2022 / ամենահարուստներ

Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատան մոտ 25 դիվանագետի արտաքսելու մասին։ «Առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից արտաքսել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան անձնակազմին, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալվարեսը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 236 | 05.04.2022 / ռուսատյացություն, Խոսե Մանուել Ալվարես, Իսպանիա

Փամբակ գետի ջրի որակը Վանաձորից ներքև ընկած հատվածում գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված ամոնիում իոնով։

Լուր / Տեսնել ավելին՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորին | Դիտումներ՝ 293 | 05.04.2022 / Բնապահպանություն

Ադրբեջանում առաջին անգամ «ղարաբաղյան»  ցեղատեսակի նժույգները կհանվեն աճուրդի։ Աճուրդին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, կարող են մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ֆերմերներն ու գործարարները: Աճուրդում ներկայացված կլինեն հատուկ ընտրված նժույգներ։ Վաճառքներն իրականացվելու են աճուրդի ձևաչափին համապատասխան։

В Азербайджане впервые выставят на аукцион карабахских скакунов (ФОТО)

Լուր / Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 229 | 05.04.2022 / աճուրդներ

« 1 2 ... 90 91 92 93 94 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ