21:34, 24.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


1997 թվականի այս օրը Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են Մոսկվայում. սա կողմերի առաջին հանդիպումն էր 1996 Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո։ Բանակցություններում ներգրավված արևմտյան դիվանագետներից մեկը «Ազատությանը» հաղորդել էր`չնայած Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են հանդես գալ «մաքսիմալիստական» դիրքերից, հանդիպումը նոր թափ է հաղորդել կարգավորման գործընթացին, որը փակուղի էր մտել ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 258 | 06.04.2022 / ապրիլի 6, Հայկական իրադարձություններ, ծնվել են հայեր


Այսօր՝ ապրիլի 6-Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այն ներառված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի աշխատանքային օրակարգում։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Փաշինյան-Ալիև վերջին դեմ առ դեմ հանդիպումը ևս կայացել էր Բրյուսելում՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ 

Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Gov.am | Դիտումներ՝ 298 | 06.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Փաշինյան-Ալիև, ԵԱՀԿ


Այսօր Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օրն է։ 2017 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր: «Ի հեճուկս 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած ցեղասպանության, հընթացս որի նահատակվեցին նաև բազում հոգևորականներ, ստալինյան բռնապետության հալածանքներից ու եղեռնագործություններից ևս չընկճվեց եկեղեցականաց դասի աննկուն ոգին` վերստին ապացուցելով Տիրոջ հետևորդների կամքի հզորությունը և հավատքի մեծագույն ուժը: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 277 | 06.04.2022 / Հիշարժան և տոն օրեր, արիլի 6

Չորեքշաբթին բարենպաստ է մտավոր աշխատանքի համար: Գործունեություն ծավալելու քայլերը լուսնային 6-րդ օրը պետք է կատարել: Երազները պետք է գաղտնի պահել։ Լուսինը Երկվորյակներում բարենպաստ է դիպլոմների, թեզերի պաշտպանության համար։ 17 արևային օրը կապված է հզոր, լուրջ և ծայրահեղական պայքարի հետ։ Դա վախերից և անպետքություններից ազատման ժամանակն է։ Արդարության պաշտպանության օրն է։ Խորհուրդ է տրվում արթնանալ արևածագին, լվացվել, կերակրել թռչուններին։ Լավ է սովորել, ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Այսօր պետք է շատ զգույշ լինել բառերի և անունների հետ։ Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, պլանավորել և ավարտել գործերը։ Ամուսնության համար ցանկալի օր չէ։ Օրվա բարի նախանշաններն են հանդիպակաց քամին և թռչունները, հատկապես աքաղաղը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 231 | 06.04.2022 / ապրիլի 6, Բոլոր գուշակությունները

Մինսկում գործող Wargaming խաղային ստուդիան՝ World of Tanks խաղի մշակողը, հայտարարել է Ռուսաստանից և Բելառուսից դուրս գալու մասին։ «Վերջին շաբաթների ընթացքում Wargaming-ը իրականացնում է բիզնես գործունեության ռազմավարական վերանայում ամբողջ աշխարհում: Ընկերությունը որոշել է, որ Ռուսաստանում և Բելառուսում բիզնես չի ունենա։ Այս որոշման պատճառով զգալի վնասներ կկրենք», - խոստովանել են ընկերությունում։ Wargaming-ն արդեն սկսել է փակել իր ամենամեծ գրասենյակը Մինսկում, որն ուներ մոտ 2000 աշխատակից:

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 263 | 05.04.2022 / Բելառուս, World of Tanks, Ռուսաստան

«Գազպրոմը» որոշել է դուրս բերել իր մենեջերներին և ապրանքանիշը «Gazprom Germania» խմբի ակտիվներից: «Գազպրոմի խմբի մասնակցությունը գերմանական Gazprom Germania GmbH ընկերությանը 2022 թվականի մարտի 31-ին դադարեցնելու կապակցությամբ, մենք հայտարարում ենք հետևյալը. ներդրումային օբյեկտները պետք է դադարեցնեն «Գազպրոմ» ապրանքանիշերի օգտագործումը, այդ թվում՝ անվանումներում և ապրանքանիշերում, որպեսզի խուսափեն «Գազպրոմ» խմբի հետ իրենց գործունեության հետագա նույնացումից: «Գազպրոմ» խումբը հետ է կանչում նաև իր ներկայացուցիչներին GAZPROM Germania GmbH-ի կառավարման մարմիններից, դուստր ձեռնարկություններից և նրանց ներդրումային օբյեկտներից»,- ասվում է գազային կոնցեռնի հայտարարությունում:

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 275 | 05.04.2022 / «Գազպրոմ»

2022 թվականի աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը կրկին գլխավորել է L'Oréal կոսմետիկ կայսրության ժառանգորդ Ֆրանսուա Բետանկուր-Մեյերսը։ Հարուստ կանանց ցանկում 2-րդը Walmart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը 65,3 միլիարդ դոլար կարողությունով, իսկ 3-րդը՝ 74,8 միլիարդ դոլար կարողությամբ ձեռներեց և բարերար Դեյվիդ Կոխի այրին է՝ Ջուլիա Կոխը: Ընդհանուր առմամբ միլիարդատերերի վարկանիշը ներառում է 327 կին, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 1,56 տրիլիոն դոլար։ Forbes-ի 2022 թվականի ցուցակի 2668 միլիարդատերերի թվում կանայք քիչ են՝ ընդամենը 327, մեկով պակաս, քան նախորդ տարի։ Այս կանանց ընդհանուր կարողությունը (ներառյալ նրանց, ովքեր հարստությունը կիսում են ամուսնու, երեխաների, եղբոր կամ քրոջ հետ) գնահատվում է 1,56 տրլն դոլար՝ նախորդ տարվա 1,53 տրիլիոն դոլարի համեմատ։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 249 | 05.04.2022 / Forbes


Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հաստատել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել 86-ը 86-ով ձևաչափով: «Հաստատում եմ, որ 86-ը 86-ով ձևաչափով փոխանակությունը կայացել է»,- հայտնել է ՌԻԱ Նովոստիին: Ցուցակում նաև ներառվել են «Ռոսատոմ»-ի աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը նրանց բացառել է:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 221 | 05.04.2022 / Ուկրաինա, Ռուսաստան

Xiaomi ընկերությունը դադարեցրել է մի քանի տասնյակ սմարթֆոնների թարմացումները։ Մասնավորապես Xiaomi Mi 8, Mi 9 SE և այլ մոդելներն այլևս չեն ստանա համակարգի թարմացումներն ու անվտանգության շտկումները։ Ընդլայնված ցանկում ընդգրկվել են Xiaomi-ի և Redmine-ի մի քանի տասնյակ գաջեթներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Xiaomi | Դիտումներ՝ 201 | 05.04.2022 / Xiaomi, Redmine

Ամերիկացի ձեռներեց, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է Forbes ամսագրի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը: Մասկը շրջանցել է վերջին 4 տարիներին ցուցակը գլխավորող Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: Մասկի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 219 միլիարդ դոլարի: Բեզոսը նույն ժամանակահատվածում կորցրել է վեց միլիարդ, իսկ նրա կարողությունը կազմել է 171 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 158 միլիարդ դոլարով։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 239 | 05.04.2022 / ամենահարուստներ

Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատան մոտ 25 դիվանագետի արտաքսելու մասին։ «Առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից արտաքսել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան անձնակազմին, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալվարեսը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 246 | 05.04.2022 / ռուսատյացություն, Խոսե Մանուել Ալվարես, Իսպանիա

Փամբակ գետի ջրի որակը Վանաձորից ներքև ընկած հատվածում գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված ամոնիում իոնով։

Լուր / Տեսնել ավելին՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորին | Դիտումներ՝ 306 | 05.04.2022 / Բնապահպանություն

Ադրբեջանում առաջին անգամ «ղարաբաղյան»  ցեղատեսակի նժույգները կհանվեն աճուրդի։ Աճուրդին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, կարող են մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ֆերմերներն ու գործարարները: Աճուրդում ներկայացված կլինեն հատուկ ընտրված նժույգներ։ Վաճառքներն իրականացվելու են աճուրդի ձևաչափին համապատասխան։

В Азербайджане впервые выставят на аукцион карабахских скакунов (ФОТО)

Լուր / Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 241 | 05.04.2022 / աճուրդներ


Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Ջրականում՝  Իրանի հետ սահմանին տեղի է ունեցել փոխհրաձհություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, «պետական» սահմանը խախտած իրանցին սպանվել է։ Ադրբեջանցիները նկատել են զինված վեց անձանց, որոնք մոտենում են Իրանի կողմից։ Ադրբեջանցիների հրամանները չկատարելուց հետո սկսվել է փոխհրաձագություն, իրանցիներից մեկը մահացել է, հինգը թաքնվել են։ Ավելի ուշ նրանցից մեկին գտել են ու ձերբակալել։ Իրանցիների մոտից հայտնաբերվել է ավելի քան 32 կգ թմրանյութ։

Լուր / Տեսնել ավելին՝ 1news.az | Դիտումներ՝ 258 | 05.04.2022 / Իրան-Ադրբեջան

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Ռամոսը խաղից առաջ ասում է, որ նա ցանկանում է մնալ ակումբում: Օ՜, ինչ անակնկալ. նա ամսական մեկ միլիոնից ավելի է վաստակում: Այո, դու հաղթել ես այն ամենն, ինչ կարող ես, բայց ակումբում մնալու համար, պարզապես լռիր և քո գործն արա խաղադաշտում»,- հայտարարել է Ռոտենը։

yskgjt.com: Sergio Ramos Frisur 2015 | Sergio ramos, Sergio ramos haircut 2017, Real madrid captain

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Sports.ru | Դիտումներ՝ 243 | 05.04.2022 / ՊՍԺ, Ժերոմ Ռոտեն, Սերխիո Ռամոս

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին  Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բավրա գյուղից 15 կմ արևելք գրանցվել էին ստորգետնյա ցնցումներ։ Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 263 | 05.04.2022 / երկրաշարժ


Փենյանը միջուկային զենք կկիրառի, եթե Հարավային Կորեան «գնա ռազմական առճակատման»: Այս մասին հայտարարել Է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնը: «Եթե Հարավային Կորեան գնա ռազմական առճակատման, մեր մարտական միջուկային ուժերն անխուսափելիորեն պետք Է կատարեն իրենց պարտականությունները»,-ասել է Չժոնը: 

Северокорейский лидер Ким Чен Ын во время испытаний межконтинентальной баллистической ракеты - РИА Новости, 1920, 05.04.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 225 | 05.04.2022 / միջուկային սպառնալիք, ԿԺԴՀ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց հրապարակեց դատավճիռը: Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության։ Ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման: 

Լուր / Տեսնել ավելին՝ Առաջին ատյանի դատարան | Դիտումներ՝ 243 | 05.04.2022 / Աղմկահարույց սպանություններ


Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի հաղթանակը կարելի կլինի համարել վերադարձը այն կետին, որը եղել է մինչև 2022 թվականի փետրվարի 23-ը, ինչպես նաև ուկրաինական տարածքների ժամանակավոր օկուպացման վերաբերյալ հետագա բանակցությունների հստակ ըմբռնումը: Այս մասին հայտարարել է մասին հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Unian.net | Դիտումներ՝ 239 | 05.04.2022 / Վոլոդիմիր Զելենսկի, ռուս-ուկրաինական պատերազմ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ամենակարևոր նպատակին։ «Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է։ Նպատակ՝ հանուն ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության և վերջապես Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ բաց Եվրասիայի կառուցման»,- գրել է Մեդվեդևը։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 244 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Դմիտրի Մեդվեդև

« 1 2 ... 91 92 93 94 95 ... 113 114 »
ԴԵՊԻ ՎԵՐ