23:13, 24.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Tesla-ն իր Cybertrack էլեկտրական պիկապի արտադրությունը կսկսի հաջորդ տարի, հայտարարել է Իլոն Մասկը։ Անկյունային դիզայնով և չժանգոտվող պողպատից պատրաստված բեռնատարը, որը տարբերվում է ավանդական պիկապներից, հետաձգվել է 2019-ի չարագուշակ շնորհանդեսից հետո, երբ դիզայները մետաղյա գնդակը նետեց պատուհանից, որը պետք է դառնար մեքենայի կոշտության դրսևորում:

В прошлом году Cybertruck от Tesla был в Митпэкинг Дистрикт на Манхэттене.

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 252 | 08.04.2022 / Cybertrack, պիկապներ, էլեկտրամեքենաներ, Tesla, Իլոն Մասկ

Պատժամիջոցների շրջանակում դիլերները Ռուսաստանում շքեղ մեքենաների խիստ դեֆիցիտ են կանխատեսել։ Պահեստներից վաճառվում են հայտնի մոդելների վերջին օրինակները, իսկ դրանց գներն աճել են առնվազն երկու անգամ։ Ըստ կանխատեսումների՝ թանկարժեք ավտոմեքենաներն ամբողջությամբ կվաճառվեն առաջիկա մեկ-երկու ամիսներին։ Մասնավորապես, վերջին օրերին ակտիվորեն գնվում են «‎Mercedes-Maybach»‎ թանկարժեք մոդելները։ Maybach S դասի մոդելը վաճառվում է 50 մլն ռուբլիով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Autonews | Դիտումներ՝ 259 | 04.04.2022 / Maybach, mercedes, պատժամիջոցներ

Mercedes-Benz-ը հրապարակել է T-Class նոր մարդատար կոմպակտվենի թիզերը։ Մոդելն առաջին անգամ գովազդվել էր դեռևս 2020թ․-ին։ Ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 26-ին: Առայժմ մեքենայի մասին հայտնի է միայն, որ այն ունենալու է «զգացմունքային դիզայն», հարմարավետ շարժական դռներ ու  անվտանգ սրահ։

Լուր / Տեսնել ավելին՝ Autonews | Դիտումներ՝ 314 | 29.03.2022 / mercedes, ավտոմեքենա

Դուբայում գործող F1rst Motors ավտոսրահը վաճառքի է հանել Lamborghini Veneno մոդելը՝ ածխածնի մանրաթելից պատրաստված չներկված թափքով: Այս մոդելը միակն է աշխարհում։ Հիպերմեքենայի գինը նշված չէ, սակայն մասնագետների գնահատմամբ՝ այն կարժենա առնվազն 5 մլն դոլար:

Единственный в мире Lamborghini из матового карбона выставили на продажу

Լուր / Տեսնել ավելին՝ Motor | Դիտումներ՝ 262 | 28.03.2022 / lamborghini

Մարտի 23-ին Renault Group-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Մոսկվայի իր արտադրական գործարանում դադարեցնել գործունեությունը։ Ինչ վերաբերում է АвтоВАЗ-ում իր բաժնետոմսերին, Renault Group-ը գնահատում է առկա տարբերակները՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, միաժամանակ պատասխանատվությամբ է վերաբերվում Ռուսաստանում իր 45.000 աշխատակիցների նկատմամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Renault Group | Դիտումներ՝ 304 | 24.03.2022 / Renault Group, АвтоВАЗ
ԴԵՊԻ ՎԵՐ