03:51, 24.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Եվրոպական փորձագետները կարծում են, որ վերջին տարիներին Չինական յուանն ավելի ու ավելի շատ է օգտագործվում որպես միջազգային արժույթ, և ապագայում այն ավելի կարևոր դեր է խաղալու որպես պահուստային գլոբալ արտարժույթ։

Լուր / Տեսնել ավելին՝ New China | Դիտումներ՝ 310 | 12.04.2022 / արտարժույթի շուկա


Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային 23 107 դեպք: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 160,1 հազար հաստատված դեպք (ՉԺՀ-ի իշխանությունները վիճակագրության մեջ չեն ներառում անախտանիշ հիվանդների տվյալները): Մահացու վախճանների թիվը կազմում Է 4 638: Երկրում համաճարակային իրադրությունը մնում Է բարդ: 

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 341 | 07.04.2022 / covid-19, կորոնավիրուս


Չինաստանը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ավստրալիային մեղադրել է«Ասիական-Խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ»-ի ստեղծման մեջ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ՝ միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հիպերձայնային հրթիռների համատեղ մշակման մասին որոշման: Նրա խոսքով՝ այդ քայլը ոչ միայն կբարձրացնի միջուկային զենքի տարածման վտանգը և կապակայունացի չտարածման գլոբալ ռեժիմը, այլև կուժեղացնի սպառազինությունների մրցավազքն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և կխաթարի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Նա հավելել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները պետք է շատ զգոն լինեն այդ քայլի նկատմամբ։

Լուր / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 364 | 06.04.2022 / Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, ԱՄՆ, ՆԱՏՕ

Սա գիտա-ֆանտաստիկ ֆիլմ չէ։ Սա Չունցին քաղաքն է։ Նայեք ցնցող տեսարաններին, որոնք վաղ առավոտյան աշխատանքի գնալիս ուղեկցում այս քաղաքի ուղևորներին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 273 | 05.04.2022 / տեսարժան աշխարհ

Հեղուկացված գազի չինացի ներմուծողները պլանավորում են ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ) գնել զեղչով: Չինաստանի խոշորագույն պետական ընկերությունները, որոնց թվում են Sinopec-ը և PetroChina-ն, բանակցություններ են վարում մատակարարների հետ մեծ զեղչով հեղուկացված բնական գազի կանխիկ խմբաքանակների գնման շուրջ: Որոշ ներմուծողներ դիտարկում են Ռուսաստանի ֆիրմաների օգտագործման հնարավորությունը դրանց անունից ՀԲԳ-ի գնման հայտամարցույթներին մասնակցելու համար, որպեսզի այլ երկրների կառավարություններից թաքցնեն ՌԴ-ից գազի մատակարարումների՝ իրենց պլանները:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 327 | 04.04.2022 / Չինաստան, Ռուսաստան


Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին պատասխանել է Ռուսաստանին G-20-ից հեռացնելու առաջարկին՝ Ուկրաինա ներխուժելու համար ՝ հայտարարելով, որ ոչ ոք  դաշինքը պառակտելու իրավասություն չունի։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 367 | 01.04.2022 / Վան Ին, Ռուսաստան-Չինաստան


Չինաստանի Զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովը և էներգետիկայի ազգային վարչությունը համատեղ հայտարարել են «Ջրածնային էներգետիկայի զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրի (2021-2035 թթ.)» մասին: Թեև ջրածնային էներգետիկան գտնվում է զարգացման վաղ փուլերում, ջրածնի արտադրության, դրա պահպանման, փոխադրման, վերալիցքավորման, ջրածնի վառելիքի տարրերի, ավտոմեքենաների և այլ արդյունաբերական շղթան կարող է ձևավորել հսկայական մի շուկա մոտ 2 տրիլիոն իեն ծավալով: 

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 314 | 01.04.2022 / չինական ֆենոմեն, էներգետիկա

Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Յին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ խոսքը վերաբերում է անվտանգության բարդ հարցերին, հեշտ է ասել՝ թշնամի կամ դաշնակից, սև կամ սպիտակ: Պետք չէ կիրառել ավելի բարդ մոտեցում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը»։

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 341 | 30.03.2022 / Ժոզեպ Բորել, Վան Յին


«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները  ենթարկվել են միջազգային իրադրության լուրջ փոփոխությունների նոր փորձություններին, պահպանել ճիշտ ուղղությունը և զարգացման կայուն միտումը»,- այսօր հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ իր ՌԴ համապաշտոնյա Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը: Լավրովը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, որի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանի հարևան երկրների և Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին։

Министр иностранных дел РФ Сергей Лавров и министр иностранных дел Китая Ван И - РИА Новости, 1920, 30.03.2022

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 354 | 30.03.2022 / Վան Ի, Սերգեյ Լավրով, ռուս-չինական

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ տեսաբանակցություններում անընդունելի է համարել Ռուսաստանի դեմ Արևմուռքի խիստ պատժամիջոցները: Ին ընդգծել է, որ սամանված պատժամիջոցները խորացնում են լարվածությունը կողմերի միջև՝ հարվածելով նաև այլ երկրներին։ Նա նշել է, որ Պեկինը պատրաստ է շահագրգիռ կողմերի հետ միասին աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուտափույթ կարգավորմանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Չինաստանի ԱԳՆ | Դիտումներ՝ 311 | 30.03.2022 / պատժամիջոցներ, Չինաստան, Ժոզեպ Բորել


«Ասիան հրաժարվում է շախմատային տախտակ լինել մեծ տերությունների միջև խաղում, իսկ ասիական երկրները խոշոր տերությունների միջև դիմակայության զինվոր չեն»,- հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պակիստան, Աֆղանստան, Հնդկաստան և Նեպալ այցելություններից հետո:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 449 | 29.03.2022 / Ասիա, Վան Ին, Արևելք

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբին հայտարարել է.

«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ սկսելու փոխարեն»։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 399 | 27.03.2022 / Վան Վենբի, ՆԱՏՕ

Այնուամենայնիվ, սակուրայի հանրաճանաչության գաղտնիքն այն է, որ ունի սեզոնին պատկերայնություն հաղորդելու ուժ, և ռոմանտիկ մոտիվը գրավում է բազմաթիվ կին սպառողների: Եթե ​​անգամ համեղ չի լինում, կան մարդիկ, ովքեր այս մթերքները գնում են բալի համով, որոնք շոյում են իրենց օրիորդական ոգին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ People's Daily, China | Դիտումներ՝ 325 | 23.03.2022 / սակուրայ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իսլամաբադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ: Երկուստեք անընդունելի են համարում ուկրաինական հարցում «սև կամ սպիտակ», «բարեկամ կամ թշնամի» տրամաբանությանը և մերժում են արտաքին ցանկացած ճնշում։

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 368 | 23.03.2022 / Չինաստան, Սաուդյան Արաբիա, Ուկրաինական ճգնաժամ

Այսօր առավոտյան Չինաստանի Թայվան կղզում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են բազմաթիվ քաղաքներում, այդ թվում ՝ Ֆուցզյան մայրցամաքային նահանգում։

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 323 | 23.03.2022 / երկրաշարժ, Թայվան

« 1 2
ԴԵՊԻ ՎԵՐ