Չինաստանը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ավստրալիային մեղադրել է«Ասիական-Խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ»-ի ստեղծման մեջ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի ՝ միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հիպերձայնային հրթիռների համատեղ մշակման մասին որոշման: Նրա խոսքով՝ այդ քայլը ոչ միայն կբարձրացնի միջուկային զենքի տարածման վտանգը և կապակայունացի չտարածման գլոբալ ռեժիմը, այլև կուժեղացնի սպառազինությունների մրցավազքն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և կխաթարի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը: Նա հավելել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները պետք է շատ զգոն լինեն այդ քայլի նկատմամբ։
Լուր | Տեսնել ավելին՝ CGTN | | Դիտումներ՝ 364 | Ավելացրեց՝ armenlur | 06.04.2022 | 16:19 |