ԵՏՄ երկրները փորձում են փոխադարձաբար հեռանալ դոլարից, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն օգտագործմանը և դոլարի օգտագործումից հեռանալուն»,- ասել է նա: Դիվանագետը նշել է, որ նախքան Ռուսաստանի ֆինանսական և բանկային համակարգի դեմ աննախադեպ սահմանափակող միջոցներ մտցնելը, ԵՏՄ երկրների փոխհաշվարկներում ազգային արժույթների բաժինը գերազանցում էր 70 տոկոսը:
Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | | Դիտումներ՝ 339 | Ավելացրեց՝ armenlur | 14.04.2022 | 08:16 |