«Այլ երկրների կերպարը վարկաբեկելը՝ ԱՄՆ-ի գործելակերպն է»

Չինաստանը հույս ունի, որ Վաշինգտոնը կդադարի կեղծ տեղեկություններ տարածել, որոնք ուղղված են այլ երկրների դեմ, հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում:

Մի քանի օր առաջ Reuters-ը հրապարակել էր հետաքննություն, որից հետևում է, որ Պենտագոնը սոցիալական ցանցերում քարոզարշավ էր վարում COVID-ի դեմ չինական պատվաստանյութը վարկաբեկելու նպատակով:

«Հասարակական կարծիքը թունավորելն ու այլ երկրների կերպարը վարկաբեկելը ԱՄՆ-ի հետևողական գործելակերպն», - նշել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:


Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 65 | Ավելացրեց՝ marykhrymyan | 17.06.2024 | 13:28 Չինաստան-ԱՄՆ