Եվրաահազանգ Արցախում էթնիկ զտման վերաբերյալ

Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից 43 Եվրապատգամավոր նամակ են հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին։ Եվրապատգամավորները ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։


Լուր | Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | | Դիտումներ՝ 246 | Ավելացրեց՝ armenlur | 07.04.2022 | 08:18 էթնիկ զտումներ, Ժոզեփ Բորրելի, Շառլ Միշել