ՀՀ բանաձևն ընդունվել է ՄԱԿ նստաշրջանում

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում մարտի 31-ին կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այն, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ: Բանաձևը լայն աջակցություն է վայելում բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից։

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի կողմից առաջադրված բանաձևի ընդունման վերաբերյալ


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ ՀՀ ԱԳՆ | | Դիտումներ՝ 258 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 01.04.2022 | 11:31 Ցեղասպանության կանխարգելում

ԳՈՎԱԶԴ