ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն հայտնել, որ ուկրաինական պատերազմը մոտակա շաբաթների ընթացքում կմտնի վճռական փուլ։ Ջեոանեն նաև ընդգծել է, որ դաշինքը չի ակնկալում, թե պատերազմը կսրվի, և ՆԱՏՕ-ն կներգրավվի հակամարտությանը։
|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն հայտնել, որ ուկրաինական պատերազմը մոտակա շաբաթների ընթացքում կմտնի վճռական փուլ։ Ջեոանեն նաև ընդգծել է, որ դաշինքը չի ակնկալում, թե պատերազմը կսրվի, և ՆԱՏՕ-ն կներգրավվի հակամարտությանը։
|
Ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության (ԼԺՀ) ժողովրդական միլիցիայից հայտնում են Սևերոդոնեցկի արվարձանում ընթացող մարտերի մասին։ «Մեր ստորաբաժանումները շարունակում են առաջխաղացումը Սևերոդոնեցկի ուղղությամբ: Այստեղ ակտիվորեն աշխատում են հակառակորդի դիպուկահարներն ու անօդաչու սարքերը»,-հայտնել են ԼԺՀ վարչակազմի մամուլի ծառայությունից։
|
Խերսոնի մարզը ձգտելու է դառնալ ՌԴ սուբյեկտներից մեկը։ Այս մասին հայտարարել է մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
|
ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել Է ուկրաինական բանակի Սու-25 և ՄիԳ-29 ինքնաթիռներ, ինչպես նաև 13 անօդաչու թռչող սարք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Ինքնաթիռները ոչնչացվել են Ուկրաինայի Լուգանսկի մարզի Պրեոբրաժեննոյե գյուղի շրջանում։ Բացի այդ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը չեզոքացրել է «Տոչկա-Ու»-ի չորս բալիստիկ հրթիռ։
|
Ուկրաինայի մի շարք շրջաններում Ռուսաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով 9 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա հավելել է, որ բացի նշվածից օդում խոցվել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 4 ռեակտիվ արկ։
|
Մեծ Բրիտանիան մտադիր է ևս 300 միլիոն ֆունտ ստեռլինգի (375 միլիոն դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Օգնության նոր փաթեթը ներառելու է սարքավորում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համար և հակամարտկոցային ռադիոտեղորոշման համակարգ: Լոնդոնն առաջարկում է նաև մատակարարել գիշերային տեսունակության սարքեր, արբանյակային նավիգացիայի ճնշման սարքեր, ծանր անօդաչու թռչող սարքեր և զրահապատ ավտոմեքենաներ:
|
Խերսոնի մարզի ռազմա-քաղաքացիական վարչակազմի փոխնախագահ Կիրիլ Ստրեմոուսովը հայտարարել է, թե տարածաշրջանի վերադարձը Ուկրաինայի վերահսկողության տակ բացառվում է: Ստրեմոուսովը հավելել է, որ Խերսոնի մարզի ապագան «հեռանկարային է և առանց որևէ վախի»: Միաժամանակ նա նշել է, որ տարածաշրջանում հանրաքվեներ և Խերսոնի Ժողովրդական Հանրապետության ստեղծում չի նախատեսվում:
|
Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում Մեծ Բրիտանիան Ուկրաինա կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone դասի հրթիռներ։ Brimstone-ը «օդ-երկիր» հրթիռ է: Մշակված է MDBA միջազգային կոնսորցիումի կողմից բրիտանական ռազմաօդային ուժերի համար: Այն համալրված է ակտիվ ռադարային գլխիկով, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։ Բացի այդ, կա լազերային ուղղորդման հնարավորություն:
|
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևն ասել է, որ դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն: «Ուկրաինային ռազմական օգնություն բացարձակեպես չի տրամադրվել։ Դա կնշանակեր Բուլղարիային ներքաշել հակամարտության մեջ», - ընդգծել է Ռադևը։
|
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները նախազգուշացնում են, որ Ուկրաինայից փախստականների թիվն այս տարվա ընթացքում էապես կավելանա և, ըստ հաշվարկների, կհասնի 8 միլիոն 300 հազարի: Փետրվարի 24-ին սկսված պատերազմի հետևանքով Ուկրաինայում ավելի քան 12 միլիոն 700 հազար բնակիչներ լքել են տները: Նրանցից 7 միլիոն 700 հազարը ներքին տեղահանվածների կարգավիճակում է, իսկ ավելի քան 5 միլիոնն ապաստանել է արտասահմանում:
|
Ավստրալիան կկատարի ԱՄՆ-ի խնդրանքը, որը վերաբերում է Ուկրաինային որպես օգնություն մարտական սպառազինություն՝ 155 միլիմետր տրամաչափով վեց դաշտային քարշակվող հաուբից մատակարարելուն: Բրիտանական մշակմամբ հրաձգության մինչեւ 30 կիլոմետր հեռահարությամբ M777 հաուբիցները «Եվրոպա» կուղարկվեն Ուկրաինա տեղափոխելու համար: Ավստրալիայի ընդհանուր ներդրումն Ուկրաինային ցուցաբերված պաշտպանական ռազմական օգնության մեջ ընդհանուր առմամբ կհասնի ավելի քան 225 միլիոն դոլարի
|
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, թե չի հավատում ուկրաինական պատերազմի պատճառով միջուկային հակամարտության հնարավորությանը: Նա վտանգավոր է որակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները միջուկային պատերազմի հավանականության վերաբերյալ: Օսթինը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայումս չի քննարկվում:
|
Ուկրաինան պահպանում է վերահսկողությունը իր օդային տարածքի մեծ մասի նկատմամբ։ Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց շարքից հանել Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ու ճնշել ուկրաինական ԶՈՒ ՀՕՊ համակարգը։ Ռուսաստանը նախկինի պես ստիպված է հաշվի նստել իր ավիացիայի համար ռիսկերի հետ։ Միաժամանակ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են փորձերը ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Դոնեցկի և Լուգանսկի մարզերը․ այստեղ կատաղի մարտեր են ընթանում։
|
Ռուսաստանը նախազգուշացրել է Երրորդ համաշխարհային պատերազմի իրական սպառնալիքի մասին՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև երեքշաբթի կայանալիք հանդիպման նախաշեմին՝ պատերազմից քայքայված Ուկրաինա լրացուցիչ սպառազինություն ուղարկելու կապակցությամբ: Արևմտյան տերությունները չեն ցանկանում խորացնել իրենց մասնակցությունը ուկրաինական պատերազմին՝ վախենալով Ռուսաստանին հրահրել միջուկային զենքի կիրառման։
|
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն նախօրեին Կիև կատարած չհայտարարված այցի ընթացքում հայտարարել են, որ Վաշինգտոնը 713 միլիոն դոլար կտրամադրի Ուկրաինայի եւ Եվրոպայի եւս 15 երկրների ռազմական ֆինանսավորման համար: Այդ միջոցներից ավելի քան 322 միլիոն դոլարը կստանա Ուկրաինան, մնացած գումարը կբաշխվի Արևելյան և Կենտրոնական Եվոպայի ու Բալկանների երկրների միջև:
|
Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով.
|
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ուկրաինական բանակցություններն ու անվտանգության երաշխիքները։ որ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր օգնությունը ցուցաբերել բանակցային գործընթացում: Բացի այդ, նա հայտարարել է, որ Թուրքիան «ընդհանուր առմամբ դրական» է դիտարկում Ուկրաինայի համար անվտանգության երաշխավոր դառնալու պատրաստակամության հարցը:
|
Մեծ Բրիտանիայի հատուկ օդային ծառայության (Special Air Service - SAS) դիվերսիաների և պարտիզանական պատերազմի ընդհանուր թվով շուրջ 20 մասնագետների առնվազն երկու խումբ է ուղարկվել է Լվովի մարզ՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի ավիաբրիգադի տեղակայման վայր:
|
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ապրիլի 28-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ ։
|
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախազգուշացրել է, որ Ռուսաստանի ներխուժումն իր երկիր միայն սկիզբն էր, և որ Մոսկվան ծրագրում է գրավել այլ երկրներ, երբ ռուս գեներալը հայտարարել է, որ ցանկանում է լիակատար վերահսկողություն ստանալ Ուկրաինայի հարավի նկատմամբ: «Բոլոր ժողովուրդները, որոնք, ինչպես և մենք, հավատում են մահվան հանդեպ կյանքի հաղթանակին, պետք է պայքարեն մեզ հետ։ Նրանք պետք է օգնեն մեզ, քանի որ մենք առաջին հերթում ենք։ Իսկ ո՞վ կլինի հաջորդը»,- հայտարարել է Զելենսկին։
|