21:41, 25.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Աշխարհի մեծ մասը Արևմուտքի կողմից չէ, երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է։ Վաշինգտոնին և նրա եվրոպացի գործընկերներին չի հաջողվել 100 տոկոսով իրականացնել ՌԴ-ի մեկուսացման իր ծրագիրը։ Foreign Policy ամսագրի սյունակագիր Հովարդ Ֆրենչը հայտարարել է, որ այն երկրները, որտեղ մեծ թվով մարդիկ են ապրում, փորձում են չեզոքություն պահպանել այդ հարցում։ Օրինակ՝ Հնդկաստանն ու Չինաստանը չեն պաշտպանել հակառուսական պատժամիջոցները։ Այս երկու խոշոր տերությունները հակամարտության մեջ տեսել են Արևելքի և Արևմուտքի միջև նախկին մրցակցության արձագանքները։

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 249 | 25.04.2022 / Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան-Արևմուտք


Իրանցի մի խումբ ուսանողներ հավաքվել են Թեհրանում Շվեդիայի դեսպանատան դիմաց՝ բողոքելով Սուրբ Ղուրանի պղծման դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են պատասխանատվության կանչել Սուրբ Ղուրանն այրողներին: Հանրահավաքի ավարտին իրանցի ուսանողները հանդես են եկել հայտարարությամբ, դատապարտելով մուսուլմանների համոզմունքների և Սուրբ Ղուրանի նկատմամբ բացահայտ վիրավորանքը: 

Լուր / Տեսնել ավելին՝ Fars News | Դիտումներ՝ 240 | 19.04.2022 / Շվեդիա, Ղուրան, ուսանող, Իրան

Վերջերս անցկացված հարցման արդյունքներով, յուրաքանչյուր երրորդ գերմանացին կարծում է, որ ապրում է կեղծ ժողովրդավարության պայմաններում։ Der Spiegel հանդեսի մեկնաբանը նշում է, որ կրկին տարաձայնություններ են առաջացել երկրի արևելքի և Արևմուտքի միջև. արևմտյան գերմանացիների շրջանում Գերմանիայում միայն երևակայական ժողովրդավարության գոյության հարցում վստահ է 18 տոկոսը, մինչդեռ Արևելյան գերմանացիների շրջանում ՝ 45 տոկոսը:

Լուր / Դիտումներ՝ 209 | 17.04.2022 / Գերմանիա, Կեղծ ժողովրդավարություն

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հանդիպումը համարելով «ոչ բարեկամական» և «կոշտ»: Նեհամերը առաջին արևմտյան առաջնորդն է, որը փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հանդիպել է Պուտինին: Թեև Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց որպես Եվրամիության անդամ, պաշտպանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Պուտինի մերձմոսկովյան նստավայրում նրանք խոսել են մոտ 75 րոպե: Բանակցություններից առաջ Նեհամերը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինին ասել, որ նա «բարոյապես պարտվել է պատերազմում»:

Լուր / Տեսնել ավելին՝ The Hill | Դիտումներ՝ 225 | 12.04.2022 / Ռուսաստան-Ավստրիա, Վլադիմիր Պուտին, Կառլ Նեհամեր

Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, նրան կհաջորդի Շվեդիան։ Սկանդինավյան պետությունների իշխանությունները համատեղ աշխատում են անդամակցության հարցով իրենց երկրների ներսում կոնսենսուսի հասնելու համար, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է ընդունում։ Հիշեցնենք՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Դաշինքին եղել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ամենաքննարկված թեմաներից մեկը։

Լուր / Տեսնել ավելին՝ | Դիտումներ՝ 214 | 11.04.2022 / Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ

Այսօր Ճապոնիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին կհայտարարի։ Նոր սահմանափակումները կարող են վերաբերել էներգետիկ ոլորտին, այդ թվում ՝ ռուսական ածուխի ներմուծման սահմանափակումներին։ Ճապոնիայի կառավարությունը քննարկում է նաև երկրից ռուս դիվանագետների մի մասի արտաքսման հարցը:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 241 | 08.04.2022 / Ռուսաստան-Ճապոնիա, Ճապոնիա, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև տարաձայնություններ են առաջացել կապված Ռուսաստանի նկատմամբ հետագա քաղաքականության հետ։ Մասնավորապես, Մերձբալթյան երկրները անհրաժեշտ են համարում ամբողջությամբ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ և«ծնկի բերել Ռուսաստանին»։ Բացի այդ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Ռուսաստանի հետ երկխոսությունն անվանել է անիմաստ, իսկ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը «մեռած» է որակել Ռուսաստան–ՆԱՏՕ 1997 թվականի հիմնարար ակտը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 225 | 07.04.2022 / ՆԱՏՕ, ռուս-ուկրաինական պատերազմ

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Aydınlık թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու Թուրքիայի ջանքերը։  Ռուսաստանը կշարունակի հասնել այն բանին, որ Ուկրաինան դառնա բարեկամական և ապառազմականացված, դառնա պետություն, որտեղ հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք չի լինի, չի արգելվի ռուսաց լեզվի, մշակույթի, ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Որպեսզի Ուկրաինան հերթական անգամ չդառնա արևմտյան «հարձակում դեպի արևելք» (Drang nach Osten) տարածքը, որն այսօր մարմնավորվում է ՆԱՏՕ-ի գործելաոճի և ընդլայնման նկատմամբ նրա մոլուցքի տեսքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 245 | 04.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Ալեքսեյ Երխով, Ուկրաինական ճգնաժամ


Վաշինգտոնը խախտել է Սառը պատերազմի ավարտից հետո Մոսկվային տրված ՆԱՏՕ-ն չընդլայնելու խոստումները։ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական բլոկի փլուզումն ընկալել է որպես իր հաղթանակ և նոր աշխարհակարգի սկիզբ, որտեղ նրանք գերիշխելու են: Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման այդ իրադարձություններն անվանել է «պատմության ավարտ»։ Հետագայում ԱՄՆ-ն խախտել է հետխորհրդային Ռուսաստանին տված իր բոլոր խոստումները: Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ-ի ռուսական ազդեցության ոլորտների վրա ոտնձգությունների փորձերը կողմերի միջև կոնֆլիկտային իրավիճակի պատճառ են դարձել:

Լուր / Դիտումներ՝ 334 | 04.04.2022 / ՆԱՏՕ, Ֆրենսիս Ֆուկույամա

Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 498 | 01.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, բանակցություններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ.

«ՆԱՏՕ-ի երկրների որևէ խմբի Ուկրաինայի հակամարտությանը միջամտելու ցանկացած գաղափար վտանգավոր է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 251 | 31.03.2022 / ՆԱՏՕ, Յենս Ստոլտենբերգ, Ուկրաինական ճգնաժամ

Քվեբեկից ընտրված սենատոր Լեո Խուսակոսն իր թվիթերյան էջում գրառել է. «Արցախում վերսկսված ագրեսիան պետք է վճռականորեն դատապարտել։ Այսօր Սենատում ես դատապարտել և խնդրել եմ մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի խախտումը և կոչ արել Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա էսկալացիայից»:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 221 | 31.03.2022 / Լեո Խուսակոս, Կանադա, Արցախ-Ադրբեջան

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլում սկսվել են Ռուսական և Ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են «Դոլմաբահչե» պալատում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 247 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ

Լեհաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար գեներալ Վալդեմար Սկշիպչակը հայտարարել է, որ Կալինինգրադը 1945 թվականից «օկուպացված տարածք» է։ Պաշտոնաթող գեներալի պնդմամբ՝ Վարշավան պետք է հիշի Կալինինգրադի մասին և հայտարարի անկլավի նկատմամբ իր հավակնությունների մասին, քանի որ այդ հողերը լեհական տարածքի մասն են կազմում և «երբեք չեն եղել ռուսական»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Do Rzeczy | Դիտումներ՝ 306 | 26.03.2022 / Կալինինգրադ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ոչ բարեկամական երկրների համար բնական գազի վճարումը ռուբլով փոխանցելու որոշումը նյարդայնացրել է արևմտյան էներգետիկ շուկաներում, շփոթություն է առաջացրել եվրոպական էներգետիկ կոնցեռնների վարչություններում և Եվրամիության երկրների էկոնոմիկայի նախարարություններում։ Տնտեսագետ Յենս Զյուդեկումն ասել է՝ ռուս առաջնորդը «շրմփացրել է Արևմուտքին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Der spiegel | Դիտումներ՝ 248 | 26.03.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Վլադիմիր Պուտին

Foreign Policy կայքում հրապարակված սյունակում Սինգապուրի ազգային համալսարանի Ասիայի հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող Կիշոր Մահբուբանին գրել է. «Նրանք, ովքեր անխոհեմ կերպով հանդես են գալիս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին և արագացնում են արևմտյան զենքի մատակարարումները երկիր, պետք է որոշակի բարոյական պատասխանատվություն կրեն»։

Այդ մարդիկ Ուկրաինային աշխարհաքաղաքական մատաղացու գառ են դարձրել և ստեղծել են զանգվածային գլոբալ անկայունություն:

«Այդ ցավից ու տառապանքներից կարելի էր խուսափել, եթե լսեին նրանց, ովքեր խորհուրդ էին տալիս աշխարհաքաղաքական պրագմատիզմ՝ մասնավորապես ստրատեգիական մեծ մտածողներ Ջորջ Ֆ. Քենանին ու Հենրի Քիսինջերին, ովքեր զգուշացնում էին հենց այդ մասին»,- գրել է սինգապուրցի գիտնականը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 363 | 25.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինա, Foreign Policy, Ջորջ Ֆ. Քենան, Հենրի Քիսինջեր, Կիշոր Մահբուբանի

Մարտի 23-25-ը Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը։ Այն անց է կացվելու Դաշինքի անդամ երկրների նախագահների մակարդակով։ Օրակարգային թեման՝ ռուս-ուկրաինական պատերազմն է։

Լուր / Տեսնել ավելին՝ Politico | Դիտումներ՝ 202 | 23.03.2022 / ՆԱՏՕ

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Դրանում  նշվում է, որ նախկինում Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Իսկ այժմ Էրդողանն ու Մակրոնը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի հաստատումն ու մարդասիրական միջանցքի ստեղծումը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 250 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կհանգեցնի ուղիղ բախման Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և դաշինքի միջև։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 220 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինական ճգնաժամ

Երեկ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահների միջև։ ☝️ Շարունակվել է մտքերի հանգամանալից փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 233 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, Էմանյուել Մակրոն
« 1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ