ԱՄՆ-ում նշում են Գլինտվեյնի ազգային օրը

Ամեն տարի այս օրը ԱՄՆ-ում նշվում է մի տոն՝ ի պատիվ հանրահայտ տաք խմիչքի՝ գլինտվեյնի, որը դարեր շարունակ օգտագործվել է հատկապես ձմռան ամիսներին։ Գլինտվեյնը տաք ալկոհոլային ըմպելիք է՝ պատրաստված կարմիր գինուց: Պատրաստման համար գինին տաքացնում են մինչև 70-80 C° աստիճան, ավելացնելով շաքարավազ (մեղր) և տարատեսակ համեմունքներ: Ավանդաբար օգտագործում են Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում Սուրբծննդյան տոնավաճառների և բացօթյա տոնակատարությունների ժամանակ: Որոշ երկրներում գլինտվեյնը օգտագործում են նաև Հելոուինի ժամանակ:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 277 | Ավելացրեց՝ armenlur | 05.04.2022 | 10:15 ազգային տոներ, ապրիլի 5