Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օրն է

Ապրիլի 12-ն աշխարհում նշվում է որպես Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օր (International Day of Human Space Flight)։ Այն խորհրդանշում է գիտության և այս ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը: 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ ավագ լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ։ Ընդամենը 108 րոպե տևած թռիչքը դարձել է մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում: 1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր: 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 252 | Ավելացրեց՝ armenlur | 12.04.2022 | 08:45 Յուրի Գագարին, Միջազգային օրեր, ապրիլի 12