Այսօր Ֆրանսիայում Պանրի ազգային օրն է

Մարտի 29-ին Ֆրանսիան նշում է Պանրի ազգային օրը: Ֆրանսիան և պանիրն անբաժան են, ինչպես Փարիզը և Էյֆելյան աշտարակը: Այն կոչում են 300 տեսակի պանրի երկիր, և իրենք` ֆրանսիացիները, կհամոզեն ձեզ, որ տարվա յուրաքանչյուր օրվա համար նրանք կունենան համտեսելու պանրի նոր տեսակ: Ավելին, յուրաքանչյուր շրջան ունի պանրի իր տարատեսակը: Ֆրանսիացիները սովորաբար նախընտրում են պանիրները համտեսել  թեթև գինով և հակառակը: Նորմանդիայի հայտնի պանիրներից են «Լիվարոն», որը կոչում են նաև «գնդապետ», Պոն-Լևեկը և Նոշատելը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 341 | Ավելացրեց՝ armenlur | 29.03.2022 | 09:30 ազգային տոներ, անսովոր տոներ, Ֆրանսիա