Այսօր Ռոք-ն-ռոլի համաշ­խար­հային օրն է

Ապրիլի 13-ը համարվում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը  (World Rock-n-Roll Day)։ Իրադարձությունը, որը հիմք է դարձել օրը նշելու համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երբ 1954-ին Բիլի Հեյլին ձայնագրել է "Rock Around The Clock" սկավառակը: Այն դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, որը շատ արագ դուրս է եկել ԱՄՆ-ի սահմաններից և տարածվել ողջ աշխարհում: Պաշտոնական երաժշտության կողքին Ամերիկայում ապրում էր նաև բոլորովին այլ ռիթմ՝ էնդ-բլյուզ: Մի օր երեկո Ալան Ֆրիդը խիզախություն է ունենում եթերում միացնել ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն: Եվ որպեսզի չցնցի «սպիտակ» հանդիսատեսին, հորինում է այլ անվանում՝ ռոք-ն-ռոլ:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 239 | Ավելացրեց՝ armenlur | 13.04.2022 | 08:15 Միջազգային օրեր, ապրիլի 13