Այսօր Սեղանի թենիսի համաշխարհային օրն է

Սեղանի թենիսի միջազգային օրը  (Word Table Tennis Day) առաջին անգամ նշվել է 2015 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն դա չի խանգարել, որ այս կարճ ժամանակահատվածում լայնորեն տարածվի ամբողջ աշխարհում։ Սեղանի վրա գնդակով այս մրցախաղն առաջացել է Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին: XX դարի սկզբներին տարածում է գտել շատ երկրներում, սկզբում՝ որպես զվարճանքի միջոց, ապա՝ մրցախաղ: Ներկա անվանումն ստացել է 1926 թ-ին, երբ հիմնվեց Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ, խաղը հայտնի էր պինգ-պոնգ անունով, հավանաբար՝ սեղանին փոքրիկ գնդակի հարվածից առաջացած բնորոշ ձայնի անվանմամբ::


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 255 | Ավելացրեց՝ armenlur | 06.04.2022 | 09:15 Միջազգային օրեր, ապրիլի 6