Երեքշաբթի. 9 մայիս

Տարվա 129-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 236 օր։ Երեքշաբթի, եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ: 19-րդ լուսնային օրը լի է ծայրահեղություններով: Երազներն իրականանում են առաջիկայում: Հիվանդությունները վտանգավոր չեն: Այծեղջյուրի լուսինը մեծացնում է ներքին խոցելիությունը։ 21-րդ արևային օրը տիեզերքի բոլոր ուժերի օրն է: Օրը կապված է վարդապետության և ուսուցիչների հետ։ Խրախուսվում է թիմային աշխատանքը, կարևոր գործարքների կնքումը: Կարող են կարմայով կապված մարդիկ հայտնվել։ Լավ է կյանքի նոր շրջափուլ սկսելու համար, վիճակ գցել, զբաղվել էներգետիկ բուժմամբ: Տնային և պարտեզի մակաբույծների դեմ տոտալ պայքարի օր է:

Արևածագ՝ 5:52, արևամուտ՝ 20:03։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:11 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 225 | Ավելացրեց՝ armenlur | 09.05.2023 | 08:00 Բոլոր գուշակությունները, 9 մայիս, Հորոսկոպների համադրություն