Հորոսկոպների համադրություն. մարտի 28

Երկուշաբթի խորհուրդ է տրվում ապավինել կանխազգացմանը։ 26-րդ լուսնային օրը պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Երազները կատարվում են։ Լուսինը Ջրհոսում՝ կատարյալ է մտավոր գործունեության համար: 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։ Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 294 | Ավելացրեց՝ armenlur | 28.03.2022 | 08:00 մարտի 28, Բոլոր գուշակությունները