Կիրակի. 14 մայիս

Տարվա 134-րդ օրն է, 19-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 231 օր։ Կիրակին զբոսանքների և հյուրընկալման օր է։ 24 լուսնային օրը մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն։ Երազները գործուն չեն։ Նորածինները բարի են և ցոփակյաց։ Լուսինը Ձկներում՝ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց բարդությունների: 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։

Արևածագ՝ 5:47, արևամուտ՝ 20:08։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:21 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 203 | Ավելացրեց՝ armenlur | 14.05.2023 | 08:00 14 մայիս, Բոլոր գուշակությունները, Հորոսկոպների համադրություն