Կիրակի, մայիսի 15

Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում: 15-րդ լուսնային օրը գայթակղությունների օր է: Երազները հավանական են։ Լուսինը Կարիճում՝ կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել։ 26-րդ արևային օրը կապված է բարգավաճման հետ, օր, երբ բացվում են ճակատագրական գանձերը։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճանապարհորդություններին, առաքելություններին և ուրիշներին օգնելուն: Շահույթի, մեծ ձեռքբերումների, գործարար միջոցառումների օր է։ Խորհուրդ է տրվում օրինապահ լինել։ Սա գույքի, դրամական փաստաթղթերի ձևակերպման, քարերի ու հողի հետ աշխատելու ժամանակն է։ Բարենպաստ է օրգանիզմի մաքրման, մաշկի, ատամների բուժման համար։ Լավ է նվերներ տալը։ Դրական նախանշանները կապված են փողի և թանկարժեք իրերի հետ՝ գտնել, ստանալ, տալ, տեսնել։ Բարի նախանշան է լի զամբյուղ, լցված դույլ տեսնելը։ Սնունդ. այսօրը կարելի է ամեն ինչ, սակայն ավելի լավ է՝ կաթնային։ Ուժի հաղորդակներ են դրամապանակ, պայուսակը: Օրվա գույները են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա քարը՝ սպիտակ ագաթ, իսկական քաղկեդոն: Օրվա թվերը՝ 26, 52, 93:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 209 | Ավելացրեց՝ armenlur | 15.05.2022 | 08:00 Հորոսկոպների համադրություն, Բոլոր գուշակությունները, մայիսի 15