Ծեծի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել

Երեկ Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկում հայտնաբերել են 62-ամյա Արմեն Մ-ի դին, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Դիակի ճակատին, ձախ ակնակապճի դրսայի եզրին, քթի մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ: Հարազատները ոստիկաններին հայտնել են, թե նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Սակայն, պարզվել է, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։ 


Լուր | Տեսնել ավելին՝ Shamshyan | | Դիտումներ՝ 285 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 26.04.2022 | 11:27 մահացած, ծեծ, սպանություն, մահ, դիակ