Պարզվել է «Գազի Հովոյի» դեմ մահափորձ կատարողի ինքնությունը

Արտաշատում Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Երևանի  բնակիչ, 31-ամյա Ռ. Խ.-ն։ Նախաքննության շահերից ելնելով՝ նրա ամբողջական տվյալները չեն հրապարակվում: Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  Ռ. Խ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Ոստիկանություն | | Դիտումներ՝ 332 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 30.03.2022 | 09:56 մահափորձ