Կրկին երկրաշարժ

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին  Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բավրա գյուղից 15 կմ արևելք գրանցվել էին ստորգետնյա ցնցումներ։ Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:


Լուր | Տեսնել ավելին՝ ԱԻՆ | | Դիտումներ՝ 260 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 05.04.2022 | 14:27 երկրաշարժ