16:18, 28.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Օհայոյի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական կոպիտ սխալն է թույլ տվել՝ ասելով, որ իր պաշտոնավարման ընթացքում 50 անգամ այցելել է Իրան։ Նախքան Բայդենի նախագահ ընտրվելը, հանրապետականները բազմիցս բարձրաձայնել են նրա մոտ դեմենցիայի առկայության հավանականության մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ ParsToday Դիտումներ՝ 277 | 07.05.2022 / Ջո Բայդեն, սկանդալներ, զավեշտներ

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի հետ կոնֆլիկտից հետո դիմել է հոգեբանի օգնությանը։ Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթը ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությանը դարձել է միջադեպի մասնակից, որի ժամանակ բեմ է դուրս եկել և հարվածել հաղորդավար Քրիս Ռոքի դեմքին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ռոքն անտեղի կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: 

Լուր / Տեսնել ավելին՝ Entertainment Tonight Դիտումներ՝ 222 | 06.05.2022 / Քրիս Ռոք, Ուիլ Սմիթ, շոու-բիզնես

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկարներ՝ ցույց տալով վարսերը 10 ժամ գունաբացելու արդյունքը: 41-ամյա Քարդաշյանը կտրուկ կերպարանափոխության է դիմել Met Gala միջոցառման համար: «Կարոտել էի շիկահեր Քիմիին», - գրել է Քարդաշյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail Դիտումներ՝ 264 | 06.05.2022 / Քիմ Քարդաշյան


«Իշխանություն-ընդդիմություն» քաղաքական թատրոնի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, Տեր-Պետրոսյանի 90-ականներին ասված խոսքերից մեջբերում է կատարել հետևյալ կերպ՝ «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել»։ Իրականում, աղավաղելով Տեր-Պետրոսյանի խոսքերը, Իշխան Սաղաթելյանը ստախոսություն է տարածում։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի ասել «Ղարաբաղը հանձնենք», այլ ասել է «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ...» ոչ թե  «Ղարաբաղը չենք հանձնել», այլ «...քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 260 | 06.05.2022 / Իշխան Սաղաթելյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ


Միջադեպ ցուցարարի և ոստիկանի միջև. Ցուցարարը ոստիկանին. «‎Այ նիկոլ»։ Ոստիկանը. «‎Նիկոլը դու ես»։ Քաշքշուկ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 274 | 03.05.2022 / ընդդեմ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյան, բողոքի ակցիաներ


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Իշխան Սաղաթելյանը բացառեց Նիկոլ Փաշինյանով արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը։ 
Եթե Փաշինյանն էլ բացառի որեւէ իրավիճակում հրաժարական տալու հնարավորությունը, Հայաստանում կձևավորվի վտանգավոր փակուղի։
Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, Հայաստանը կանգնած է քաղաքացիական բախումների շեմին...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 291 | 01.05.2022 / Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Իշխան Սաղաթելյան

Ուիմբլդոնի նախկին չեմպիոն Բորիս Բեքերը երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել 2,5 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ակտիվները և վարկերը թաքցնելու համար, որպեսզի չվճարի պարտքերը: Դատավոր Դեբորա Թեյլորը հայտարարել է, որ Բեքերը ոչ զղջացել է, ոչ էլ իրեն մեղավոր ճանաչել:

Լուր / Տեսնել ավելին՝ BBC Դիտումներ՝ 252 | 30.04.2022 / թենիս, Բորիս Բեքեր

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ինքնաթիռը Տոկիո մեկնելու համար Ռուսաստանի վրայով չթռչելու համար անցել է Հյուսիսային բևեռով, ապա Ալյասկայով։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Deutsche Welle Դիտումներ՝ 242 | 30.04.2022 / Գերմանիա, Օլաֆ Շոլց

Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է մի շարք պաշտոնաթող դիվանագետների և այլ գործիչների՝ ապրիլի 25-ին արված հայտարարությունը: «...ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։ Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային և մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 363 | 28.04.2022 / «Մտավոր ճգնաժամ», «Կարկառուն մտավորականություն», Լևոն Տեր-Պետրոսյան

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան.

«Բոլորս էլ լսել-տեսել ենք այն աղմուկ-աղաղակը, որ բարձրանում է մեր փողոցներում, երբ երկրի առաջին դեմքին են ուղեկցում։ Այդպես եղել է, այդպես կա։ 

Սա 2018-ի հեղափոխության սուտ լինելու ցուցիչներից մեկն է։

Վրաերթը սովորական մի բան է։ Օրվա ընթացքում աշխարհում հազարավոր մարդիկ են վրաերթից մահանում։ Սոնան, սակայն, այդ հազարներից առանձնանում է։ Որովհետև նա պատահական վրաերթի ենթարկցած մեկը չէ։ Նա մեր փողոցներում օրը մի քանի անգամ ցուցադրվող «ես եմ ձեր իշխանավորը» ներկայացման զոհն է։ Սրանով նա ու նրա չծնված բալիկն առանձնանում են»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 222 | 28.04.2022 / սուտ հեղափոխություն, վտանգավոր քաղաքականություն, Վարդան Հարությունյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշի հետ բանակցություններում Ռուսաստանի նախագահ Պուտինը վկայակոչել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, ըստ որի՝  սուբյեկտը պարտավոր չէ ունենալ այն պետության համաձայնությունը, որից անջատվում եւ ինքնիշխանություն է հռչակում։ Պուտինը Կոսովոյի նախադեպը կիրառելի է համարում Դոնբասի հանրապետությունների համար։ Սա լուրջ ռեսուրս է, որպեսզի հայկական դիվանագիտությունը լեգիտիմացնի Արցախի անկախությունը։ Կկարողանա՞։ Հայաստանը ժամանակին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի գրավոր եւ բանավոր քննարկումներին չի մասնակցել՝ 2008թ․-ին։ Ինչու՞»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 256 | 28.04.2022 / Կոսովոյի նախադեպ, Վահրամ Աթանեսյան, Արցախյան խնդիր


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սխալ է արտահայտվել՝ Միացյալ Նահանգների կրթության նախարար Միգել Կորդոնային անվանելով սենատոր։ Այս անգամ Բայդենը սխալ է արտահայտվել Սպիտակ տանը ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը  չէր կարողանում հիշել Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Դին Քրիսվելի ազգանունը, ինչը տեղի է ունեցել նրա հետ զրուցելուց ընդամենը մի քանի րոպե անց։

Լուր / Տեսնել ավելին՝ m24.ru Դիտումներ՝ 279 | 28.04.2022 / Ջո Բայդեն

Անի Մինասյան.

Այն ինչ կատարվում է, խիստ սպասելի և օրինաչափ է: Մեր հասարակական ու քաղաքական միտքը շարունակեց մնալ տհաս: Առնվազն աղետից հետո կամ սթափվում են հասարակություններն ու էլիտաները, կամ շարունակում գահավիժել: Պարզապես Լևոնն էր ապագայից եկել...#progressisinevitable

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 277 | 28.04.2022 / Անի Մինասյան, Լևոն Տեր-Պետրոսյան, աղետից հետո


Սուրեն Սուրենյանց․ «Նիկոլ Փաշինյանը բան չունի՞ ասելու։ Դիտորդի կարգավիճակով հետևելո՞ւ է, թե ինչպես են մեր աչքերի առաջ Երևանում հասունանում քաղաքացիական բախումները։ Ոստիկանները «բեդպրեդելով»  ընդդիմադիր պատգամավորի են բերման ենթակում` «բոևիկ» կինոյի ժանրով, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց խումբը հարձակվում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։ Ինչքա՞ն կարելի է ջայլամի կեցվածք ընդունել ու իմիտացնել, թե երկրում բան չի կատարվում»։

Մեջբերում / Դիտումներ՝ 288 | 28.04.2022 / Արմեն Մարտիրոսյան, քաղաքացիական բախումներ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով օրենսդիրների խորհրդում, ասել է.

«Ռուսաստանը չի կարող թույլ տալ իր երկրի շուրջ հակառուսական տարածքների ստեղծում, Ռուսաստանը բարեհաճորեն է վերաբերվել անկախ ուկրաինական պետության ստեղծմանը»: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 237 | 28.04.2022 / Ռուսաստան, ռուսատյացություն, Վլադիմիր Պուտին

Արմեն Մարտիրոսյան․ «Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։ Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին»:

Ակնհայտ էժանագին սադրանք․ «Անտարեսի» Արմենը «պատահական» այն վայրում էր, ուր երեկ սպանվել էր հղի կինը․ Քրիստինե Նազարյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 250 | 28.04.2022 / Արմեն Մարտիրոսյան, ատելության խոսք


Շոումեն, КВН-ի նախկին մասնակից Միխայիլ Գալուստյանը հարցազրույցում նշել է, որը իր դստրերին՝ 11-ամյա Էստելային և 10-ամյա Էլինային, գրպանի ծախսերի համար շաբաթը մեկ անգամ տրամադրում է 500-ական ռուբլի։ «Ուզում եք՝ ծախսեք, ուզում եք՝ կուտակեք»,- ասել է Գալուստյանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 252 | 27.04.2022 / Միխայիլ Գալուստյան, Ընտանիք

Կարեն Քոչարյան․ ««Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպից: Այսինքն այս ռադիոկայանին ֆինանսավորում են ԱՄՆ հարկատուները՝ այդ թվում մեր հայրենակից հարկատուները: Իսկ տեղյակ են արդյոք ԱՄՆ պետդեպն ու հարկատուները, որ «Ազատություն» ռադիոկայանը դարձել է մեկ անձին սպասարկող լրատվամիջոց: Եթե չեք հավատում նայեք երեկվա վրաերթի մասին այս ԶԼՄ կոչվածի նյութը և կհամոզվեք»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 221 | 27.04.2022 / Կարեն Քոչարյան, «Ազատություն» ռադիոկայան

Նաիրա Զոհրաբյան․ «Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Քիչ մնաց։ Սպասեք։ Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 269 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան

Սուրեն Սուրենյանց. «Շեֆին» արագ պետք է տեղ հասցնել, ուրեմն` մեքենաները պետք է խելահեղ արագությամբ վարել` թքած ունենալով հանրային անվտանգության վրա։ Այս «բեդպրեդելը», ոչ թե «մարդ սպանելու» հրամանը երեկ խլեց երիտասարդ կնոջ կյանքը։ Նույն կերպ համոզված եմ, որ շուրջ երկու տասնամյակ առաջ նախագահ Քոչարյանը իր թիկնապահ Կուկույին չէր հրահանգել «Պապկավոկի» զուգարանում սպանել քաղաքացուն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 250 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Սուրեն Սուրենյանց

« 1 2 3 4 5 ... 7 8 »
ԴԵՊԻ ՎԵՐ