Փաշինյանին կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել

Սուրեն Սուրենյանց. «Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը։ «Կարող էինք կանխել պատերազմը ու կունենայինք նույն այս վիճակը՝ առանց զոհերի»․ Նիկոլ Փաշինյան։ Միայն այս խոսքերի համար Նիկոլ Փաշինյանին կարելի է պաշտոնանկ անել, նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել։ Ուղիղ խոստովանություն, որ կարող էր, բայց չի կանխել 4.000 մարդու մահ։ Ո՞ւր է հասարակության արձագանքը, երբ առաջնորդը խոստովանում է, որ հանուն սեփական «հերոսացման» PR-ի` զոհաբերել է չորս հազար կյանքեր... Ո՞նց հավատամ, որ մի օր, հանուն PR-ի, չի զոհաբերվի խաղաղության օրակարգը»։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | | Դիտումներ՝ 266 | Ավելացրեց՝ armenlur | 14.04.2022 | 10:30 քաղաքակրթական ճգնաժամ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց, վտանգավոր քաղաքականություն