Կոսովոյի պուտինյան նախադեպը ռեսուրս է Արցախի անկախության համար

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշի հետ բանակցություններում Ռուսաստանի նախագահ Պուտինը վկայակոչել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, ըստ որի՝  սուբյեկտը պարտավոր չէ ունենալ այն պետության համաձայնությունը, որից անջատվում եւ ինքնիշխանություն է հռչակում։ Պուտինը Կոսովոյի նախադեպը կիրառելի է համարում Դոնբասի հանրապետությունների համար։ Սա լուրջ ռեսուրս է, որպեսզի հայկական դիվանագիտությունը լեգիտիմացնի Արցախի անկախությունը։ Կկարողանա՞։ Հայաստանը ժամանակին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի գրավոր եւ բանավոր քննարկումներին չի մասնակցել՝ 2008թ․-ին։ Ինչու՞»։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 262 | Ավելացրեց՝ armenlur | 28.04.2022 | 14:26 Կոսովոյի նախադեպ, Վահրամ Աթանեսյան, Արցախյան խնդիր