Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը իրատեսական չի համարում, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարող են նաև արցախահայության իրավունքները ներառել։
«Եթե Հայաստանի համար արցախահայության իրավունքների ներառումը կարմիր գիծ է, իսկ Ադրբեջանն այդ հարցն ընդհանրապես բացառում է, չեմ կարծում թե հիմա իրատեսական է խոսել նման համայաձայնագրի ստորագրման մասին։
Ճիշտ հակառակը՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա կօգտվի Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունից, կներկայացնի այնպես, որ Հայաստանն է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել, և, դրա հիման վրա, կփորձի ավելի մեծացնել ճնշումը հատկապես Արցախի ուղղությամբ, այսինքն՝ կփորձի այնտեղ ավելի ակտիվորեն իրականացնել Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը»,- ասաց Բաղդասարյանը։
Ազդագիր | Տեսնել ավելին՝ Ազատություն | | Դիտումներ՝ 353 | Ավելացրեց՝ armenlur | 02.04.2022 | 10:35 |