1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3205-րդ նստաշրջանում միաձայն ընդունվեց Արցախյան պատերազմին վերաբերվող ՄԱԿ-ի առաջին՝ № 822 բանաձևը: Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, Քելբաջարից դուրս բերել օկուպացիոն ուժերը ու վերսկսել խաղաղ բանակցությունները: Բանաձևի քննարկմանը ադրբեջանամետ պատվիրակությունները դժգոհություն էին հայտնել , թե այն մտահոգություն է հայտնում միայն «տեղի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Քելբաջարի շրջան ներխուժելու կապակցությամբ»: «Իրականում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է»,֊ հայտարարել էր Ջիբութիի ներկայացուցիչը: Ֆրանսիայի դեսպանը հակադարձել էր` «բախումները լոկալ բնույթ ունեն, և հարկավոր է կանխել դրանք, քանի դեռ չեն վերածվել պետությունների միջև հակամարտության»:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 275 | Ավելացրեց՝ armenlur | 30.04.2022 | 09:00 |