14:08, 30.06.2022

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները: Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:

Լուր / Կարդալ ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 55 | 04.05.2022 / բողոքի ակցիաներ

Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել: Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 44 | 03.05.2022 / բողոքի ակցիաներ, ընդդեմ Փաշինյանի


Երևանի Քոչինյան փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում գտնվող արտադրական տարածքում այրվել  է «Ford Transit», «GAZel», «Grand Cherokee» մակնիշների ավտոմեքենաները և ջերմահարվել է «Renault» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

Լուր / Դիտումներ՝ 92 | 27.04.2022 / Դժբախտ պատահարներ


Համայնքային վճարովի ավտոկայանատեղներին վերաբերող իրավախախտումների մասով բաժնի կողմից կայացվել 13,525 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որի գումարային արժեքը կազմում է 67 մլն 625 հազար դրամ: Նախորդ շաբաթվա ընթացքում 67 վարչական խախտումի վերաբերյալ կազմվել է արձանագրություն և քննվել է ևս 253 վարչական իրավախախտման վերաբերյալ գործ։

Լուր / Կարդալ ավելին՝ Քաղաքապետարան | Դիտումներ՝ 87 | 25.04.2022 / վարչական իրավախախտումներ, սոցիալական

«Ամոթ ա, չգիտեմ` ինչ ասեմ. Ռուսաստաից եկածներն են մեր քաղաքը մաքրում. իդենտիֆիկացրե´ք աղբ թափողներին»,- Երևանի ավագանու նիստին հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ապրիլի 30-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Զեկուցվել է, որ աշխատանքներ են տարվում գործընթացը մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Մեջբերում / Կարդալ ավելին՝ Քաղաքապետարան | Դիտումներ՝ 111 | 25.04.2022 / սոցիալական, ռուսները Հայաստանում, Երևան

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան վաճառքի ու մինչ վաճառքը առանձնատունը քրեական գործով կիրառված արգելանքից ազատելու պատմությունը շարունակում է քննարկումների առարկա լինել։ Բացի Աբրահամյանների ընտանիքին պատկանող առանձնատնից՝ նմանաբնույթ սխեմայով արգելանքներից ազատվել ու վաճառվել են նույն տարածքում գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հողամասեր ևս։

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Սիվիլնեթ | Դիտումներ՝ 64 | 08.04.2022 / «նախկիններ - ներկաներ», «նախկիններ»

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում: Նախատեսվում է բարեկարգել  լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի:

Լուր / Կարդալ ավելին՝ Քաղաքապետարան | Դիտումներ՝ 83 | 06.04.2022 / Երևանյան լիճ

Երևանի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո Վանո Սիրադեղյանի առաջին կարգադրություններից մեկը եղավ ՄՐԳԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ (դիտավորյալ մեծատառերով եմ գրում) բացօթյա առևտուրը քաղաքի ցանկացած վայրում թույատրելու որոշումը: Քաղաքապետը պնդում էր՝ ինչի հայկական մրգերից և բանջարեղենից ավելի գեղեցիկ բան կա՞: Շատ արագ հենց այդ վաճառողների օգնությամբ վերացավ հացի, ձկան, մսի և այլ ապրանքների [բացօթյա] վաճառքը, պայմանը այդպիսին էր»:

Մեջբերում / Կարդալ ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 141 | 05.04.2022 / բացօթյա առևտուր, Վանո Սիրադեղյան, Ռուբեն Հովհաննիսյան

«Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի։

Լուր / Կարդալ ավելին՝ Shamshyan | Դիտումներ՝ 125 | 02.04.2022 / դանակահարություն


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն։

Լուր / Կարդալ ավելին՝ Ազատություն | Դիտումներ՝ 109 | 31.03.2022 / Տիգրան Ավինյան, Երևանի քաղաքապետարան


Երևանում գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը մարտի 28-ին նորմայի բարձրակետում է՝ ինդեքը՝ 2-5։ Օդի հարաբերական խոնավությունը ժամը 7։00 - 22։00-ը՝ 42-68 %։ Մթնոլորտային ճնշումը՝ 678-683 մմ։

Կարդալ ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 114 | 28.03.2022 / Գեոմագնիսական ակտիվություն

Երևանում գեոմագնիսական ակտիվության ցուցանիշը մարտի 25-ին նորմայի մեջ է՝ ինդեքը՝ 2։ Օդի հարաբերական խոնավությունը ժամը 7։00 - 22։00-ը՝ 43-63 %։ Մթնոլորտային ճնշումը՝ 671-674 մմ։

Կարդալ ավելին՝ Արմենլուր | Դիտումներ՝ 145 | 25.03.2022 / Գեոմագնիսական ակտիվություն
ԴԵՊԻ ՎԵՐ