Երևանյան լիճը հանգստի գոտի կդառնա
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երևանյան լճի մաքրման աշխատանքները: 2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի:
Լուր | Կարդալ ավելին՝ Քաղաքապետարան | | Դիտումներ՝ 84 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.04.2022 | 11:26 |
Աջակցություն կայքին