11:56, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 330 | 18.05.2022 / քաղաքական թատրոն


Զոհված զինծառայողների ծնողներն այժմ Զինվորական քննչական կոմիտեի մոտ են։ Ավելի վաղ նրանք դիմել էին գլխավոր դատախազին՝ զոհված զինծառայողներին՝ տուժող, իսկ իրենց տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Դատախազը բավարարել էր միջնորդությունը։ Նրանց երկրորդ պահանջն այժմ այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ իրենց հարազատների մահվան համար և ենթարկվի պատասխանատվության։

Լուր / Տեսնել ավելին՝ oragir.news Դիտումներ՝ 325 | 18.05.2022 / Քննչական կոմիտե, զոհված զինծառայողների հարազատներ, ՔԿ

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և նրա կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքը կալանքի տակ է: Հայցը ներկայացրել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը՝ միջնորդելով գույքի վրա կալանք կիրառել՝ որպես հայցի ապահովման միջոց:

Լուր / Տեսնել ավելին՝ Datalex Դիտումներ՝ 343 | 12.05.2022 / նախկիններ, ապօրինի հարստացում

Տարիներ շարունակ մամուլը գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի ունեցվածքի և հատկապես նրա առանձնատան մասին, ինչին ի պատասխան վերջինս մշտապես հերքել է նմանատիպ լուրերը։ Օհանյանի զբաղեցրած առանձնատունը պատկանում է ոմն Կարինե Բարսեղյանին: Ընդ որում, թեև Օհանյանը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ վարձով է բնակվում, Կադաստրի փաստաթղթերում բացակայում է վարձակալության պայմանագիրը։ Սեյրան Օհանյան բնակվում է Վահագնի թաղամաս, 3 տեղամաս, Արփա-30 հասցեում գտնվող «Արարատ-1» տիպի առանձնատանը։

Լուր / Տեսնել ավելին՝ Fip.am Դիտումներ՝ 339 | 10.05.2022 / նախկիններ, Սեյրան Օհանյան


ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ՝ Գյումրիում ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները պարզվում են

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե Դիտումներ՝ 334 | 10.05.2022 / քաղաքական թատրոն

Մեր ունեցած տեղեկություններով այս պահին ԱԱԾ-Ն Սիսիանի համայնքապետարանում է։ Կան բերման ենթարկվածներ։ Նախնական տեղեկություններով բերման ենթարկվածներըերեքն են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ազատ Սիսիանցիներ Դիտումներ՝ 325 | 06.05.2022 / ԱԱԾ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցուցարների խումբը Հաղթանակ կամուրջի մոտ էր, որտեղ բախում տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներին և բերման ենթարկել։ Նրանք թույլ չէին տալիս ակցիայի մասնակիցները երթը շարունակել։ Ակցիային մասնակցում է  նաև նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որիը ևս բերման ենթարկվեց։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Panorama.am Դիտումներ՝ 336 | 06.05.2022 / քաղաքական թատրոն, Վալերի Օսիպյան


Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին` 50-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդվում է, որ նահանգապետ Թեյթ Ռիվզը ապրիլը ճանաչել է Ցեղասպանության կանխարգելման և իրազեկման ամիս:

Լուր / Տեսնել ավելին՝ ANCA Դիտումներ՝ 391 | 06.05.2022 / Հայոց ցեղասպանություն, Հայաստան-ԱՄՆ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը անփոփոխ թողեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը: Աղվան Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ դատական համակարգ Դիտումներ՝ 312 | 06.05.2022 / Աղվան Հովսեփյան, նախկիններ, կոռուպցիա

Այսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները: Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:

Լուր / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 323 | 04.05.2022 / բողոքի ակցիաներ

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականի տվյալներով Վրաստանի մամուլի ազատության ինդեքսը կտրուկ անկում է գրանցել: Մամուլի ազատության առումով Վրաստանը 180 երկրների մեջ 59,30 միավորով զբաղեցնում է 89-րդ տեղը, ինչը նշանակում է, որ Վրաստանը զգալիորեն նահանջել է 29 կետով։ Նշվում է, որ 2021 թվականին Վրաստանը 71,36 միավորով զբաղեցրել է 60-րդ տեղը։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media Դիտումներ՝ 351 | 03.05.2022 / մամուլի ազատություն

Այս պահին տեղեկություններ կա առնվազն 6 տեղերում միջպետական նշանակության ճանապարհների փակման մասին․ Երևան-Էջմիածին` Փարաքարի մոտ, Երևան-Սևան` Չարենցավանի մոտ (արդեն բացվել է), Երևան-Արտաշատ` Այնթափում, Երևան-Աշտարակ` Աշտարակ չհասած, Երևան-Վանաձոր-Վրաստանի սահման` Վանաձոր մտնողը և Փամբակի մոտ։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 346 | 03.05.2022 / բողոքի ակցիաներ, ընդդեմ Փաշինյանի

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ Բերման է ենթարկվել 117 անձ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 331 | 03.05.2022 / ընդդեմ Փաշինյանի, բողոքի ակցիաներ, ոստիկանական


Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել: Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են: Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ոստիկանություն Դիտումներ՝ 298 | 03.05.2022 / բողոքի ակցիաներ, ընդդեմ Փաշինյանի


Վաղ առավոտից Երևանում շարունակվում են ընդդիմության կողմից իրականացվող անհնազանդության ակցիաները, որոնց ընթացքում ժամը 10:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 70 քաղաքացի։ Հիշեցնենք՝ նախօրեին հրավիրված հանրահավաքի ժամանակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այլևս տուն չեն գնալու և գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում։ Սաղաթելյանը հորդորեց քաղաքացիներին վաղ առավոտից գործադուլ և դասադուլ իրականացնել։

Լուր / Տեսնել ավելին՝ Factor Դիտումներ՝ 313 | 03.05.2022 / Իշխան Սաղաթելյան, բողոքի ակցիաներ, քաղաքական թատրոն

Այսօր ցուցարար երիտասարֆները փորձել են Արցախի դրոշ տեղադրել Հյուսիսային համալսարանում, սակայն նրանց թույլ չտվեցին և հորդորեցին դուրս բերել դրոշը համալսարանի տարածքից՝ նշելով, որ համալսարանը մասնավոր տարածք է։ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը երիտասարդներին ասաց՝ եթե դրոշ դրվելով հարց լուծվեր, միլիոն հատ դրված կլիներ. «Դուրս եկեք համալսարանից, դուք չպետք է որոշեք, թե որ դրոշը որտեղ կախվի: Գնացեք ձեր տանը կախեք»: 

Լուր / Տեսնել ավելին՝ Youtube.com Դիտումներ՝ 341 | 28.04.2022 / քաղաքական թատրոն

2022 թվականի ապրիլի 11-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը արձանագրել է 52 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 9.653.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 390.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 96.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.510.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԲԸՏՄ Դիտումներ՝ 381 | 28.04.2022 / Բնապահպանություն, շրջակա միջավայր

Երևանում հակաիշխանական ցույցերի մասնակիցները հայհոյել ու հարվածել են «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 610 | 27.04.2022 / «Անտարես», ցուցարարներ, Արմեն Մրտիրոսյան

Կոռուպցիոն բնույթի տարբեր չարաշահումներ կատարելու, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե Դիտումներ՝ 362 | 27.04.2022 / կոռուպցիա, Արշակ Հակոբյան, Վլադիմիր Գասպարյան


Ապրիլի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Police.am Դիտումներ՝ 335 | 27.04.2022 / հանցագործություններ, ավտոպատահարներ
« 1 2 3 4 »
ԴԵՊԻ ՎԵՐ