Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստ կմասնակցի մարտի 26-ին Սլովենիայի Բրեժիցե քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:


Լուր | Տեսնել ավելին՝ «Արմենպրես» | | Դիտումներ՝ 382 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.03.2022 | 11:36 Շախմատային առաջնություններ