19:57, 19.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը:

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Home of Football Դիտումներ՝ 265 | 06.05.2022 / լավագույն գոլեր

Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ Դիտումներ՝ 288 | 03.05.2022 / Չեմպիոնների լիգա, Արթուր Ազարյան, «Մանչեսթեր սիթի», ՈւԵՖԱ, «Ռեալ» Մադրիդ

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Միլան» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։ Այսպիսով՝ նա դարձավ Ա սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։

Лучше меня только Марадона". Ибрагимович высказался о своем таланте и феномене Роналдо | Спортивный портал Vesti.kz

Լուր / Տեսնել ավելին՝ Championat.com | Դիտումներ՝ 224 | 26.04.2022 / Զլատան Իբրահիմովիչ, ֆուտբոլ, Ա Սերիա


Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է: «Մեծագույն ցավ է, որը կզգա ուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է ֆուտբոլիստը: Ռոնալդուն և Ջորջինան ունեցել են երկվորյակների՝ տղա և աղջիկ։

У Криштиану Роналду умер новорожденный сын, дочка выжила

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 260 | 19.04.2022 / Կրիշտիանու Ռոնալդու

Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այժմ ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որոնք ավարտին կհասցվեն այս ամառ։

Լուր / Տեսնել ավելին՝ Bombardir | Դիտումներ՝ 212 | 13.04.2022 / Հայաստանի ազգային հավաքական, Էդուարդ Բագրինցև

Այսօր՝ ապրիլի 13-ին հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայ կիսաեզրափակիչի ևս երկու մասնակից։ 1/4-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումներում կմրցեն «Աթլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» և «Լիվերպուլ» - «Բենֆիկա» զույգերը։ Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթել էր նվազագույն հաշվով, «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։ Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Տեղեկություն / Դիտումներ՝ 238 | 13.04.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը: ՀՖՖ-ն սկսում է քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումովընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 226 | 12.04.2022 / Հայաստանի հավաքական


Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 217 | 12.04.2022 / Ֆուտզալ, Հայաստանի հավաքական


ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ծրագրում է Աշխարհի առաջնության մրցաշարի անցկացման եռամյա ցիկլ սահմանել: Ենթադրվում է մրցաշարերի հատուկ հերթականություն։ Առաջին տարում թարմացված ակումբային Աշխարհի առաջնությունը կանցկացվի ամռանը, երկրորդ ամառը տրվելու է մայրցամաքային մրցումներին (Եվրոպայի, Աֆրիկայի առաջնություններ և այլն), իսկ երրորդ տարին՝ Աշխարհի առաջնությանը։ Բոլոր փոփոխությունները դիտարկվում են 2030 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

Video referees to be used during 2018 FIFA World Cup, says president Gianni Infantino

Լուր / Տեսնել ավելին՝ Sports Brief | Դիտումներ՝ 240 | 08.04.2022 / ՖԻՖԱ, Ջանի Ինֆանտինո, ԱԱ


Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» 1-0 հաշվով հաղթել է ԱՊՕԵԼ-ին։ Տանտերերի կազմում գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Երկու խաղերի արդյունքով «Անորտոսիսը» է նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։

Լուր / Տեսնել ավելին՝ Armsport | Դիտումներ՝ 228 | 07.04.2022 / Հովհաննես Համբարձումյան

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Ռամոսը խաղից առաջ ասում է, որ նա ցանկանում է մնալ ակումբում: Օ՜, ինչ անակնկալ. նա ամսական մեկ միլիոնից ավելի է վաստակում: Այո, դու հաղթել ես այն ամենն, ինչ կարող ես, բայց ակումբում մնալու համար, պարզապես լռիր և քո գործն արա խաղադաշտում»,- հայտարարել է Ռոտենը։

yskgjt.com: Sergio Ramos Frisur 2015 | Sergio ramos, Sergio ramos haircut 2017, Real madrid captain

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Sports.ru | Դիտումներ՝ 239 | 05.04.2022 / ՊՍԺ, Ժերոմ Ռոտեն, Սերխիո Ռամոս

«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն արդեն այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։ Այո, նա կարող է գոլ խփել, բայց մյուս թիմին ավելին է պետք, պետք են երիտասարդ, «սոված» խաղացողներ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ երկու-երեք տարիներին առաջընթաց ունենա»,-  ասել է թիմի նախկին խաղացող Ուեյն Ռունին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Sky Sports | Դիտումներ՝ 239 | 05.04.2022 / Ուեյն Ռունի, Կրիշտանու Ռոնալդո, «Մանչեսթեր Յունայթեդ»

«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո 72 միավորով շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» (70)` գլխավորելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Ուոթֆորդը» 22 միավորով 18-րդն է։

«Լիվերպուլ» 2-0 «Ուոթֆորդ»

Գոլը՝ 1-0՝ Ժոտա՝ 22, 2-0՝ Ֆաբինյո՝ 89 11մ.

Լուր / Դիտումներ՝ 281 | 02.04.2022 / «Լիվերպուլ», ԱՊԼ, «Ուոթֆորդ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) մարտ ամսվա լավագույն մարզիչ: Պրեմիեր լիգայի մարտյան չորս խաղերում 40-ամյա իսպանացու գլխավորությամբ «Արսենալը» տարել է 3 հաղթանակ և կրել 1 պարտություն:

Arteta earns March's Barclays Manager of the Month award

Լուր / Տեսնել ավելին՝ Premierleague | Դիտումներ՝ 277 | 01.04.2022 /


ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Այժմ այն գլխավորում է Բրազիլիայի հավաքականը՝ առաջ անցնելով Բելգիայից, որը երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է մնացել՝  92-րդ հորիզոնական։

Լուր / Տեսնել ավելին՝ FIFA | Դիտումներ՝ 235 | 01.04.2022 / Բրազիլիա, ՖԻՖԱ

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ ԱԱ-2022-ից հնարավոր հեռացման հարցը չի քննարկվել։ Ընդ որում, Իրանի հավաքականի դուրս մնալու դեպքում նրա տեղը հաստատ չի տրվի Իտալիայի հավաքականին։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, թե Իտալիան կարող է ստանալ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, եթե ՖԻՖԱ-ն որոշի հեռացնել Իրանին մրցաշարից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ANSA | Դիտումներ՝ 256 | 01.04.2022 / ԱԱ-2022, հավաքական


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Օսլոյում  հետխաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0։9 հաշվով պարտություն է կրել Նորվեգիայի ընտրանուց։

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 276 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ, Խոակին Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում  անցկացրեց Նորվեգիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 0։9 հաշվով։ Միջազգային հանդիպումներում սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Մինչ այսօր Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտվել է 2019թ․-ին՝ 1-9 հաշվով Իտալիային։

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 258 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ


Այսօր երեկոյան Օսլոյում Նորվեգիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն։ Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսը Հայաստանի համար բարդ հանդիպում է ակնկալում։

Լուր / Տեսնել ավելին՝ Nouvelles d'Arménie | Դիտումներ՝ 294 | 29.03.2022 / Հայաստանի հավաքական, ընկերական հանդիպումներ

Մեկնաբան և ինսայդեր Նոբել Առուստամյանը հայտնել է, որ հետագայում ՌՖՄ-ն կարող է տեղափոխվել Ասիական կոնֆեդերացիա:

«Չի բացառվում, որ որակազրկման դեպքում Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատժի ավարտից հետո ՈւԵՖԱ-ից տեղափոխվի Ասիական կոնֆեդերացիա: Եվրոպական հավաքականներն ու ակումբները դժվար թե ցանկանան Ռուսաստանի հետ խաղալ առաջիկա տարիներին, իսկ Ասիայում նման ճնշում չկա», - գրել է Առուստամյանը իր տելեգրամ ալիքում:

Լուր, Տեղեկություն / Տեսնել ավելին՝ sports.ru | Դիտումներ՝ 258 | 28.03.2022 / Նոբել Առուստամյան, ՌՖՄ

« 1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ