17:15, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Այովայում ունեցած ելույթի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայում իրականացվող ցեղասպանության համար։ «Ձեր ընտանեկան բյուջեն, բենզաբաքը լցնելու ձեր կարողությունը, այս ամենը չպետք է կախված լինի այն բանից, որ սարերի հետևում գտնվող բռնապետը պատերազմ է հայտարարել ևցեղասպանություն է կատարում»,- ասել է Բայդենը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 301 | 13.04.2022 / Ջո Բայդեն, ցեղասպանություն

ԱՄՆ իշխանությունները 50 հազար դոլար պարգևավճար են խոստացել Նյու Յորքի մետրոյում երեկ տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվողի մասին տեղեկություն հայտնողին։ Դեպքը տեղի էր ունեցել Բրուկլինի մետրոյի կայարաններից մեկում։ Միջադեպի հետևանքով տուժել էր 24 անձ։ Ներկայում իրավապահները փնտրում են կասկածյալին՝ 62-ամյա սևամորթ տղամարդու, որը «Գլոկ» ատրճանակից արձակել էր 33 կրակոց։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 287 | 13.04.2022 / միջադեպեր

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ամերիկյան կողմին ապատեղեկատվություն չտարածել և ակտիվացնել սեփական քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: «Կոչ ենք անում Վաշինգտոնին հրաժարվել ապատեղեկատվություն տարածելուց։ Փոխարենը գործընկերները պետք է ակտիվացնեն իրենց պետության քիմիական ապառազմականացման գործընթացը»,- ասված է դիվանագիտական առաքելության Telegram-ալիքում։ Նշվում է, որ ամերիկյան զինանոցի այս տիպի սպառազինություննն իրական սպառնալիք են մարդկությանը:

Լուր / Տեսնել ավելին՝ RT | Դիտումներ՝ 317 | 13.04.2022 / քիմիական զենք, Ռուսաստան-ԱՄՆ


Մեծ քամու օրն (National Big Wind Day) ԱՄՆ-ում ամեն տարի նշվում է Երկիր մոլորակի վրա աննախադեպ քամի գրանցելու օրը: 1934-ի ապրիլի 12-ի կեսօրին Վաշինգտոնի լեռան աստղադիտարանն արձանագրել է քամու 231 ժամ / վրկ արագություն:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 276 | 12.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 12


Իլոն Մասկը, որը դարձել Է Twitter-ի ամենախոշոր բաժնետերը, առաջարկել է ընկերության կենտրոնակ գրասենյակը վերածել անօթեւանների կացարանի: Գրառմանը կից միլիարդատերը հրապարակել է հարցում՝ քիչ անց լրացում կատարելով, թե չի կատակում։ Մեկ օրում քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկ միլիոն օգտատեր։ Նրանց ավելի քան 90 տոկոսը համարում է, որ Twitter-ի գրասենյակը պետք է տրամադրվի անօթեւաններին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 323 | 11.04.2022 / Իլոն Մասկ, սոցցանցեր, twitter


Եթե դոլարը զենքի վերածելու գործընթացը շարունակվի, ապա հնարավոր է, որ վստահությունը ամերիկյան արժույթի նկատմամբ էապես նվազի։ Պատժամիջոցների շրջանակներում Ռուսաստանի արժութային ռեզերվների սառեցումը հանգեցրեց նրան, որ այժմ բազմաթիվ երկրներ ամեն կերպ փորձում են խուսափել ամերիկյան դոլարով գործարքներից։ ԱՄՆ-ն ու դաշնակիցները բացահայտ դոլարը վերածել են զենքի, և այժմ առաջացել է դրա հակազդեցության իրական վտանգ, որը կարող է կտրուկ թուլացնել ամերիկյան արժույթը, ինչն իր հերթին կարող է ֆինանսական համակարգի վրա ունենալ բավականին լուրջ և ծանր հետևանքներ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Financial Times | Դիտումներ՝ 275 | 11.04.2022 / պատժամիջոցներ, ֆինասական աշխարհ, պատժամիջոցներ՝ հետևանքներ


Միաեղջյուրի ազգային օրը (National Unicorn Day) նշվում է ամեն տարի ապրիլի 9-ին։ Միաեղջյուրները հայտնի առասպելական արարածներ են, երբ հին հունական ժամանակներում մարդիկ հավատում էին, որ նրանք ապրում են էկզոտիկ Հնդկաստանում։ Թեև սկզբում նրանք համարվում էին կատաղի, ուժեղ կենդանիներ, այժմ նրանք հաճախ դիտվում են որպես սիրո, մաքրության, հմայքի և մոգության խորհրդանիշ:

Տեղեկություն / Դիտումներ՝ 361 | 09.04.2022 / ազգային տոներ, ապրիլի 9, անսովոր տոներ


Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն (ACLU) ոչ կառավարական կազմակերպությունն այս շաբաթ խափանեց ԱՄՆ Կոնգրեսի օրինագծի ընդունումը, որը թույլ կտար ԱՄՆ-ի վարչակազմին բռնագրավել ռուսաստանցի գործարարների ակտիվները և ստացված միջոցները փոխանցել Ուկրաինային։

Լուր / Տեսնել ավելին՝ The Washington Post | Դիտումներ՝ 334 | 09.04.2022 / Բիզնես և քաղաքականություն, Ռուսաստան-ԱՄՆ

ԱՄՆ Ֆինանսների նախարարություը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հանել է հեռահաղորդակցության և ինտերնետ-սարքավորումների վրա ազդող գործարքները։ «Թույլատրվում է արտահանել, վաճառել, ծրագրային ապահովում, սարքավորումներ կամ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են համացանցում հեռահաղորդակցության փոխանակման համար: Վերջինս ներառում է հաղորդագրությունների ակնթարթային փոխանակում, տեսակոնֆերանսներ, չաթեր և էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր, լուսանկարների փոխանակում, որոնում համացանցում, բլոգերային գործունեություն և դոմենների գրանցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 320 | 08.04.2022 / ԱՄՆ-Ռուսաստան, պատժամիջոցներ

Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կբխի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից, ինչպես նաև կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր 40 Lockheed Martin F-16 կործանիչ և մոտ 80 արդիականացման հավաքածու գնել գոյություն ունեցող մարտական ​​ինքնաթիռների համար։ Վաշինգտոնն առայժմ ձեռնպահ է մնում վաճառքի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելուց՝ հայտարարելով, որ այն պետք է զենքի վաճառքի ստանդարտ գործընթաց անցնի:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 310 | 07.04.2022 / ռազմական ինքնաթիռ, F-16, կործանիչ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին Մոգիլևիչը ներգրավված է եղել «հազարավոր ներդրողներին խաբելու մի քանի միլիոն դոլար արժողությամբ սխեմայի մեջ», որն իրագործվել է Նյութաունում տեղակայված գրասենյակի օգնությամբ։ Ըստ ամերիկյան կողմի գնահատականների՝ հազարավոր ներդրողներ կորցրել են ավելի քան 150 միլիոն դոլար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 336 | 07.04.2022 / Սերգեյ Շնայդեր, ՀԴԲ, Սեմյոն Մոգիլևիչ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի «չափահաս երեխաների» նկատմամբ, Սերգեյ Լավրովի կնոջ և դստրերի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի մի շարք անդամների դեմ։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 333 | 07.04.2022 / Վլադիմիր Պուտին, անձնական պատժամիջոցներ, Սերգեյ Լավրով

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանին ընտրվել են քաղաքապետ պաշտոնում: Քասախյանը փոխարինել է Պաուլա Դիվայնին։ Քասախյանն առաջին անգամ է զբաղեցնում քաղաքապետի պաշտոնը։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 429 | 06.04.2022 / Գլենդելի քաղաքապետ, Արդաշես Քասախյան

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը ցուցմունք է տվել 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհն ուսունասիրող հանձնաժողովին։ Հեռավար տեսակապի միջոցով անցկացվող հարցաքննությունը տևել է շուրջ ութ ժամ։ ԱՄՆ նախկին նախագահի դուստրը ցուցմունք է տվել ամուսնու՝ Ջարեդ Քուշների ավելի քան վեց ժամ տևած հարցաքննությունից հինգ օր անց։

Ivanka Trump Questioned for Eight Hours in Capitol Riot Probe

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 285 | 06.04.2022 / Իվանկա Թրամփ, Թրամփ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների գլխավոր նպատակը: Հարցին՝  արդյոք է այս պահին ԱՄՆ-ի նպատակը  Ռուսաստանում դեֆոլտի հասնելն է, նա պատասխանել է, որ որ իր գործողություններով Վաշինգտոնը Ռուսաստանին ստիպում է ընտրություն կատարել դեֆոլտի և արժութային պահուստների սպառման միջև։ «Ռուսաստանն անսահմանափակ ռեսուրսներ չունի, հատկապես հիմա՝  երբ պատժամիջոցները գնալով ուժեղանում են։ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի դոլարային պահուստները սպառելու կամ դեֆոլտ հայտարարելու միջև»,-ասել է Փսակին։
 

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 324 | 06.04.2022 / դեֆոլտ, Ջեն Փսակի

2022 թվականի աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը կրկին գլխավորել է L'Oréal կոսմետիկ կայսրության ժառանգորդ Ֆրանսուա Բետանկուր-Մեյերսը։ Հարուստ կանանց ցանկում 2-րդը Walmart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի դուստրն է՝ Էլիս Ուոլթոնը 65,3 միլիարդ դոլար կարողությունով, իսկ 3-րդը՝ 74,8 միլիարդ դոլար կարողությամբ ձեռներեց և բարերար Դեյվիդ Կոխի այրին է՝ Ջուլիա Կոխը: Ընդհանուր առմամբ միլիարդատերերի վարկանիշը ներառում է 327 կին, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 1,56 տրիլիոն դոլար։ Forbes-ի 2022 թվականի ցուցակի 2668 միլիարդատերերի թվում կանայք քիչ են՝ ընդամենը 327, մեկով պակաս, քան նախորդ տարի։ Այս կանանց ընդհանուր կարողությունը (ներառյալ նրանց, ովքեր հարստությունը կիսում են ամուսնու, երեխաների, եղբոր կամ քրոջ հետ) գնահատվում է 1,56 տրլն դոլար՝ նախորդ տարվա 1,53 տրիլիոն դոլարի համեմատ։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 311 | 05.04.2022 / Forbes


Ամերիկացի ձեռներեց, SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը գլխավորել է Forbes ամսագրի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցուցակը: Մասկը շրջանցել է վերջին 4 տարիներին ցուցակը գլխավորող Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: Մասկի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 219 միլիարդ դոլարի: Բեզոսը նույն ժամանակահատվածում կորցրել է վեց միլիարդ, իսկ նրա կարողությունը կազմել է 171 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Louis Vuitton Moët Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 158 միլիարդ դոլարով։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 301 | 05.04.2022 / ամենահարուստներ

ԱՄՆ-ը մարտի կեսերին գաղտնի հիպերձայնային զենք է փորձարկել, որպեսզի  թույլ չտա Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։ Սպիտակ տունը զգուշավոր մոտեցում է ցուցաբերում՝ խուսափելով քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չհիմնավորված էսկալացիայի։ Նույն պատճառով ամերիկացի պաշտոնյաները երկու շաբաթ լռել են հիպերձայնային հրթիռի վերջին փորձարկման մասին։

In this August 8 file photo, a B-52H Stratofortress assigned to the 419th Flight Test Squadron takes off from Edwards Air Force Base, California.

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ CNN | Դիտումներ՝ 305 | 05.04.2022 / ռազմական ավիացիա

ԱՄՆ-ը ծրագրում է Ուկրաինա ուղարկել Switchblade անօդաչուներ՝ տանկերի ոչնչացման համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 262 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային թռչող սպառազինությունների մատակարարումը և համարում է, որ հենց ԱՄՆ-ն է հրահրում նոր զոհեր։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 304 | 05.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Ուկրաինական ճգնաժամ

« 1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ