5 մլն դոլար՝ Մոգիլևիչի մասին տեղեկությունների համար

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին Մոգիլևիչը ներգրավված է եղել «հազարավոր ներդրողներին խաբելու մի քանի միլիոն դոլար արժողությամբ սխեմայի մեջ», որն իրագործվել է Նյութաունում տեղակայված գրասենյակի օգնությամբ։ Ըստ ամերիկյան կողմի գնահատականների՝ հազարավոր ներդրողներ կորցրել են ավելի քան 150 միլիոն դոլար։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Lenta.ru | | Դիտումներ՝ 261 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 07.04.2022 | 09:06 Սերգեյ Շնայդեր, ՀԴԲ, Սեմյոն Մոգիլևիչ

ԳՈՎԱԶԴ