Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսից 120 կազմակերպությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին։ ԱՄՆ նախագահի վարչակազմի հաղորդակցության բաժնի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ նոր պատժամիջոցներն ուղղված են ռուսական պաշտպանական ոլորտի՝ աէրոտիեզերական և ծովային սեկտորների դիրքերը թուլացնելուն: Այսպիսով՝ ԱՄՆ «սև ցուցակում» հայտնված ռուսական և բելառուսական կազմակերպությունների թիվը գերազանցեց 200-ը:
Լուր | Տեսնել ավելին՝ Lenta.ru | | Դիտումներ՝ 312 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 02.04.2022 | 09:54 |